07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ը դա տեսնում է, իսկ մյուսները` ոչ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե սահմանադրական փոփոխություններն իրականացվեն ՀՅԴ ներկայացրած փաթեթով, ապա իշխանությունը չի կարող վերարտադրվել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ պատգամավորը շեշտեց, որ եթե այդ փաթեթը չընդունվի, ապա իրենք ևս կհանգեն այն տեսակետին, որ սահմանադրական բարեփոխումներն իշխանությունները նախաձեռնել են վերարտադրվելու համար:

Հարցին, թե իսկապես իշխանությունները նպատակ ունեն ավելի լավ համակարգ ունենալ, գնում են զիջումների` դիմելով սահմանադրական փոփոխություններին, պատգամավորը պատասխանեց. ‘’Իշխանությունները գնում են զիջումների այն դեպքում, երբ կանգնած են ամբողջը կորցնելու վտանգի առաջ, ամբողջ աշխարհում է այդպես: Եթե ինչ-որ բան իշխանությունները զիջում են, ապա դա չի նշանակում, որ, այդ զիջելով նրանք ամենամեծ շահողն են լինելու: Փոխզիջումը երկուսի համար էլ օգտակար է, իսկ որ այստեղ զիջում կա, մենք տեսնում ենք: Իսկ մեր գործընկերները դա չեն տեսնում’’:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ