Փիլիսոփայությունը՝ պատժում ես՝ նախապատրաստելով ազատության
_1410947840.jpg)
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին:
Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն եւ լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները եւ Սփյուռքը միասին եռամիասնություն են եւ մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի:
՛՛Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից՛՛,- հավելել է նախարարը: Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների եւ դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը վերաբերող ոլորտներում:
Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարեւորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. ՛՛Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության՛՛:
Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին եւ երկու երկրներում պատիժների կատարման հարցերին:Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը եւ հստակեցրել առաջիկա անելիքները:
Տեղեկացնենք, որ 2011-ից Փիթեր Քութունջյանը Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան
հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար: