22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Դատապարտյալները սիրիահայերի հետ բնական կանաչ խոտ կարտադրեն

2007 թվականից Վերնիսաժում գործում է ՛՛Բանտային արվեստ՛՛ տաղավարը, որտեղ պարբերաբար ցուցադրվում ու վաճառվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները: Այս յուրօրինակ տաղավարը խթան է դարձել դատապարտյալների՝ անազատության մեջ օգտակար զբաղմունք ունենալու ու նաև բարոյական-հոգեբանական կապը ազատության հետ պահելու համար:

Սեպտեմբերի 16-ին տաղավար էր այցելել ՛՛Աջակցություն դատապարտյալին՛՛ հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը: Հիմնադրամի տնօրենի խոսքով` քրեակատարողական վարչության հետ համատեղ դատապարտյալների շրջանում ուսումնասիրվում և բացահայտվում են մասնագետներ, որոնց փորձն ու հմտությունը կարելի է կիրառել հետագա ծրագրերում:

Վերջին կիսամյակում դատապարտյալների շրջանում զբաղվածություն են ունեցել մոտ 100 հոգի, որոնք հիմնականում ներգրավված են եղել քրեակատարողական հիմնարկներում գործող մեղվաբուծական, արհեստագործական, գյուղատնտեսական աշխատանքներում և հացի արտադրամասում:

Նա նշել է նաև, որ հիմնադրամն ունի մեծ պոտենցիալ, և պատիժը կրելու ընթացում դատապարտյալին հնարավորություն է տրվում մասնագիտություն ստանալ:

՛՛Վերնիսաժի՛՛ ՛՛Բանտային արվեստ՛՛ տաղավարում դատապարտյալների աշխատանքից ստացված վաճառքի հասույթը, համաձայն դատապարտյալի հետ կնքված պայմանագրի, հատկացվում է նրա ընտանիքին կամ փոխանցվում է նրա հաշվեհամարին:  Օրինակ` ձեռագործ գորգերից դատապարտյալի հասույթը կազմում է 3000 ՀՀ դրամ, համրիչներից՝                                                                                                                                                                             1000 ՀՀ դրամ, ջութակներից` մոտ 5000 ՀՀ դրամ՛՛,- տեղեկացրել է հիմնադրամի տնօրենը, նշելով, որ գները տատանվում են աշխատանքի որակից և չափսից կախված:

Խ. Տոնոյանի փոխանցմամբ` սիրիահայերի հետ համատեղ բնական կանաչ խոտի արտադրություն ծրագիր է իրականացվում (ամառ-ձմեռ), որտեղ էլ հիմնականում օգտագործվելու է դատապարտյալների աշխատուժը:

Ընհանուր առմամբ, ՛՛Աջակցություն դատապարտյալին՛՛ հիմնադրամը նպատակ ունի զարգացնել քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտը, ու բացի դատապարտյալներին աշխատանքով ապահովելը` նպաստել նաև ծառայության  աշխատակիցների մասնագիտական և դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացմանը:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ