28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Հանդիպում Բասկերի ազգայնական կուսակցության կենտրոնակայանում

Սեպտեմբերի 15-ին Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում` կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության(ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ։

Կողմերն անդրադարձել են նախօրեին Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին` իսատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, և ընդգծել, որ այն կարևոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բասկերի Երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հարաբերությունների ընդլայմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր։ Երկուստեք ընդգծվել է նաև կուսակցությունների մակարդակով երկկողմ շփումների հաստատման կարևորությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ