22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարզապես դժվարացնելու ենք հանրահավաքի ընթացքը. ինչու ՀՅԴ-ը նման որոշում կայացրեց /վիդեո/

”Նախ ՀՅԴ-ի համար միշտ են կարևոր եղել սահմանադրական բարեփոխումները և ոչ թե ինքնանպատակ սահմանադարական բարեփխումները, մենք կողմ ենք ու պաշտպանում ենք, որ երկիրը պիտի անցնի խորհրդարանական համակարգի”,-քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան հարցի, թե ինչու ՀՅԴ-ը չի մասնակցում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ”Ժառանգության” նախաձեռնած համապետական հանրահավաքին:

Ա. Ռուստամյանը շեշտեց, որ իրենք արդեն ասել էին, որ պատրաստվում են սահմանադրական աբրեփոխումների վերաբերյալ իրենց պատկերացրած փաթեթը ներկայացնել, իսկ քառյակի մյուս երեք ուժերը դա չեն ցանկանում: ”Հանրահավաքն, ակնհայտ է, որ չի կարող շրջանցել կարևորագույն այս հարցը, որ այսօր քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկն է, որը սահմանդարական բարեփոխումների հետ է կապված: Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անել, դա դժվար է լինելու, պարզապես դժվարացնելու ենք հանրահավաքի ընթացքը, ժողովրդի հետ կապված հստակ մեսիջի հաղորդման հանրավորությունը, որովհետև հանրահավաքն, ի վերջո, կոնկրետ նպատակ ունի և կոնկրետ խոսք պետք է այնտեղ հնչի, որ եթե համատեղ է, ուրեմն խոսքն էլ պիտի համատեղ էլ լինի”,-պարզաբանեց պատգամավորը:

Նա նկատեց, որ մինչև հիմա կողմ են եղել հանրահավաքին, քանի որ խոսքը գնում էր 12 կետերի ամփոփման, համատեղ գործողությունների մասին: ”Այս ամեն ինչի հետ կապված մենք նորից նույն տրամաբանությունը պահպանելու ենք, այսինքն` քառյակն, ինչպես միշտ ասել եմ, քառյակ է, եթե համաձայնեցնում են չորս քաղաքական ուժեր իրար հետ ինչ-որ բան անել”,-ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:  

Տեսանյութը` քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ