12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին:

Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: “Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է”,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության, Հայաստանի և Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին,տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին: 

Հանդիպման ավարտին բարոնուհի Քոքսին և նրա պատվիրակության անդամներին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է անվանական ժամացույցներով:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ