20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Հրաշալի քառյակի շարքերում դիվերսանտներ կան”

Հատկապես Ծառուկյանի հարցազրույցից հետո ինչ որ անհասկանալի շարժ է սկսվել Քառյակի շարքերում: Հատկապես խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին ու կոնկրետ Զարուհի Փոստանջյանին:

Եթե ՀԱԿ-ը դեռ որոշակի զսպվածություն ու զգուշավորություն է դրսևորում և մեղմորեն է ակնարկում, որ ”Ռեժիմի դեմ անողոք պայյքարը այլընտրանք չունի”, ապա ամերիկաներում 6 ամիս պարապացրած Փոստանջյանը կարծես դիտավորյալ սադրի ու թասիբի գցի ԲՀԿ-ին, որպեսզի ավելի սուր պայքարի դաշտ տեղափոխվեն:

Երկու դեպքում էլ կարելի է կռահել նման վարքի դրդապատճառները: Զառան ուղակի կատարում ա իր ամերիկյան գործատուների հանձնարարությունները: Եթե ես առաջ ինչ որ վերապահումով կարող է նման մտքեր հայտնել, ապպա հիմա գոնե ինձ համար կայացած փաստ է, որ Զարուհի Փոստանջյանը ամերիկյան գործակալ է մեր քաղաքական դաշտում ու Հայաստանում բացառապես ամերիկյան շահերն է պաշտպանում:

ՀԱԿ-ի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է. չեն ուզում դառնալ ԲՀԿ-ի անձնական օգտագործման Գեղամյաններ: Չանայած արդեն դարձել են, բայց եթե հիմա ԲՀԿ-ն հանկարծ ինչ որ կոմպրոմիսի գա ՀՀԿ-ի հետ, ապա կստացվի, որ ՀԱԿ-ն էլ ստիպված պետք է անի նույնը, որովհետև ի տարբերություն քառյակի այլ անդամների, ՀԱԿ-ը իր գոյությունը պահապանում է բացառապես ԲՀԿ-ի աջակցության շնորհիվ, ուստի հրաժարվել ԲՀԿ-ից նշանակում է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել:

Դրա համար էլ շատ զգուշորեն, բայց փորձում են ԲՀԿ-ին մղեն կոնֆրոնտացիայի և դրա համար տարբեր մուտիտներ են անում ինչպես տեղեկատվական արտահոսքերի տեսքով, այնպես էլ տարբեր ”դիվերսիոն գործողություններ” իրականացնելով համացանցում և սոցցանցերում:

Արմեն Հովսեփյանի facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ