03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուդիկս տառապումա առանց ոտքերի, վեննաներս կփռթեմ. դատապարտյալ կնոջ ճիչը

Հերթական ահազանգը կանանց գաղութից, մեկն էր տասնյակ ահազանգերից, որ մեր խմբագրությանը հնչեցրել էր դատապարտյալ Կարինե Այվազյանը: Սակայն այս անգամ կնոջ ձայնի մեջ համոզվածություն կար, որ պատրաստ է կատարել սպառնալիքը.՛՛Ես ինքնասպանություն կգործեմ ու որպես պատճառ կմատնանշեմ իմ ընտանիքի հանդեպ երկրիս կողմից իրականացվող անխղճությունը: Հիմա արդեն ոչ մի բան չկա որ ինձ կապի կյանքից: Ռուդիկս առանց ոտքեր տառապումա, Մարետիկս շվարելա…չեմ կարում երեխեքիս օգնեմ՝ վեննաներս կփռթեմ….՛՛,-հուզմունքից խեղդվում էր կինը:

Կարինե Այվազյանի փոխանցմամբ իրեն արդեն խեղդում են քրեակատարողական հիմնարկի պատերը, մանավանդ որ ամեն ինչից բացի այստեղ էլ շարունակ բախվում է անարդարության:

՛՛2 տարի 4 ամիս պատիժ կրելուց հետո ես էլ իրավունք ունեմ անցնելու՝ բաց գաղութի ռեժիմի, բայց ինձ ո՞վա բանի տեղ դնում, ասում են շուտա, ոնց որ ես չգիտեմ իմ իրավունքները՛՛,-ասաց դատապարտյալ կինը:

Ավելի ուշ խմբագրությանը դիմեց Կարինե Այվազյանի դուստրը՝ Մարիետա Սահակյանը: 25 ամյա Մարետան անչափահաս քույրերի ու եղբոր միակ խնամակալն է: Մարիետան միայնակ մայր է և երկու մանկահասակ երեխա ունի խնամքին:

՛՛Հայրս՝ ազատամարտիկ էր: Ստացած վերքերից մահացավ:Մայրս դատապարտվեց հանուն հացի փողի: Երկու ամիս առաջ մեր հոսանքը անջատեցին, ասելով որ հորս ու մորս վախտից մնացած պարտքեր կան: Ես խնդրեցի պայմանագիր կնքել իմ հետ, վստահեցնելով որ կմուծեմ ծախսածիս դիմաց: Ասեցի՝ տունը հաշմանդամ երեխա կա, որ ցնցումների մեջ ընկավ մթին ու մի բան եղավ՝ պատասխան կտաս՛՛,-պատմեց Մարիետան:

Մարիետայի փոխանցմամբ իրենց տարածքի էլեկտրոցանցի պետը իրեն պատասխանել է, որ իրեն չեն հետաքրքրում հաշմանդամները: Մարիետան ստիպված ինչ որ լարով հոսանք է միացրել ու բերել տուն:

Այսօր դա նկատվել է ների կողմից և հերթական անգամ անօգնական երեխաները մնացել են մթի մեջ:

Այս ընտանիքը ապրում է ՛՛Հույսի ավան՛՛ թաղամասում: Հաշմանդամ Ռուդիկը ապրել է ուզում:

Հիշեցնենք, որ Կարինեի փոքր տղան Բենիամինը, որը կարոտում է մորը անչափ և հաճախ դպրոց չի գնում հագուստ չունենալու պատճառով 9 տարեկան է: Մյուս տղան Ռուդիկը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Տղայի ոտքերը անդամահատել են վերջերս ու երիկամների խնդիրներն էլ զուգահեռ:

Նշենք նաև , որ Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով:Երկրորդ մեղադրանքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ