11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զարգացումները քառյակից դուրս ու շուրջ շատ հետաքրքիր են

Քառյակի ներսի զարգացումներից էնպիսի տպավորություն է, որ կարծես համագործակցում են հանուն իրար բան ապացուցելու, իսկ ռեալ գործընթացները մնում են ստվերում:

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, մեջբերում եմ` ”ԲՀԿ-ն, ըստ էության, տեւական ժամանակ իր գործողություններով կանգնած է հասարակության, ժողովրդի կողքին: Եւ այստեղ պայմանական ”այլընտրանք” ու ”ընդդիմություն” բառերի խաղարկման փոխարեն՝ մենք կարող են հստակ արձանագրել, որ կանգնելով ընդդիմադիր ուժերի եւ հասարակության կողքին եւ պաշտպանելով նրա շահերը՝ ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ”:

Հետաքրքիր է` ԲՀԿ-ում ի՞նչ են մտածում այս մինի քաղաքագիտական վերլուծության արդյունքում արված եզրահանգման շուրջ:

Ենթադրելի է, որ ամենահավանական պատասխանը, որ առաջիկայում կհնչի ԲՀԿ-ի կողմից այս հայտարարության կապակցությամբ, դա` ”պարոն Մուսինյանի անձնական կարծիքն է” հանրահայտ արտահայտությունը կլինի:

Ինչևէ` զարգացումները քառյակում և քառյակից դուրս, կամ շուրջ հետաքրքիր են:

Վահագն Սարոյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ