11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արվեստն ինքնին՝ դա քաղաքականության կարևորագույն հիմնասյուներից է. բանաստեղծ/վիդեո/

Արայիկ Նարիմանյանը (Ար-Նար) պոեզիայի աշխարհում ունի իր ինքնատիպ ասելիքը: Բազմանպատակ ասպեկտներով շեշտադրումներ կատարող բանաստեղծին անհանգստացնում է մեր  ժամանակաշրջանում ծնված սերնդի ճակատագիրը: Արայիկ Նարիմանյանը նաև ռեժիսյոր է, ծնունդ է տվել բազմաթիվ գեղեցիկ երգերի, որոնք դեռևս հնչում են միայն անհատ կատարողների շուրթերից:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծը անդրադարձավ իր անցած ճանապարհին՝ համեմատական եզրագծերով նկարագրելով նաև իր սերնդին բնորոշ գծերը.՛՛Մանկությունը մի այնպիսի հետաքրքիր սպունգ է, որը ներծծում է իր մեջ ամեն ինչը և մեր սերունդը այն սերունդն էր, որը միանգամից անցավ 3-4 փուլ՝ համաշխարհային հզոր կատակալիզմներ տեսավ, և պատերազմ տեսավ և հեղափոխություններ տեսավ և հասարակական ֆորմացիայի կտրուկ փոփոխություններ տեսավ: Եւ մենք ներծծված լինելով մեր հոգով ու մեր դաստիարակությամբ՝ կոպիտ ասած մեկ ամսում տեսանք տարվա 4 եղանակներն էլ…՛՛,-նշեց բանաստեղծը:

Արայիկ Նարիմանյանը որքան էլ ապրում է հոգևոր աշխարհում, բայց տեսնում է կապը արվեստի և քաղաքականության միջև.՛՛Արվեստն ինքնին՝  դա քաղաքականության կարևորագույն հիմնասյուներից մեկն է՝ լինի դա գրականություն, լինի դա կինո, լինի դա թատրոն՝ անբաժանելի է քաղաքականությունից՛՛,-փաստեց Նարիմանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ