25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նաև պայմաններն են փոխվել…

 ”Չեմ կարծում, որովհետև ժամանակները փոխվում են, փոխվում են նաև պայմանները”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն` ի պատասխան հարցի՝ արդոք հնարավոր է գալիք նախագահական ընտրություններին կրկնվի նախորդի սցաները:

Հիշեցնենք, ընդդիմությունն ու ԲՀԿ-ն նախորդ նախագահական ընտրություններին չմասնակցեցին: 

”Այն ժամանակ գործող նախագահը քաղաքականություն էր իրականացնում, որ իբր թե Արևմուտքի հետ հարաբերությունները լավացնում է և գնում էր Արևմուտք, և նրանց ձեռք չէր տալիս, որ գործող նախագահին ուժեղ այլընտրանք լիներ, ի սկզբանե պարզ էր, որ ով էլ լինի մրցակից, հաջողության չի հասնելու”:

Փորձագետը վստահ է` հիմա իրավիճակը փոխվել է, քանի որ Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն: ”Ով կլինի Հայաստանի նախագահ, որոշելու է ոչ թե հայ հասարակությունը, այլ որոշելու է Մոսկվան”: Ա. Բադալյանը հիշեցրեց, որ այս պահին ընթանում են սահմանադրական բարեփոխումների քննարկումները, և հավանաբար, հանրաքվեից հետո անցում կկատարվի խորհրդարանական համակարգին: ”Կապված նախագահի ինստիտուտի վերացման հետ, քանի որ նրան փոխարինելու է վարչապետը, Մոսկվան կորոշի` ով կլինի վարչապետը, ԱԺ նախագահը, իսկ մյուս գործողությունները` որ ուժերը կմասնակցեն ընտրություններին, ֆորմալ է”:

Արմեն Բադալյանը նաև կարծում է, որ Մոսկվան է որոշելու, թե որ ուժերն են ներկայացված լինելու խորհրդարանում և ազդեցության ինչ չափ են ունենալու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ