23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ. նախարարի ուղերձը

”Սիրելի հայրենակիցներ

  Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 16-ին ողջ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Օզոնային շերտի պաhպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար չափազանց կարևոր է բոլոր պետությունների դերը: Օզոնային շերտը թեև կազմում է մթնոլորտի խտության ընդամենը 1/10000 մասը, սակայն  նրա պաշտպանիչ նշանակությունը կենսոլորտի համար անգնահատելի է, այն կլանում է արեգակից դեպի Երկիր մոլորակ եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը և, կարծես վահան, պաշտպանում կենդանական և բուսական աշխարհը:

Հայաստանի Հանրապետությունը, 1999 թվականի ապրիլի 28-ին միանալով ”Օզոնային շերտի մասին” Վիեննայի կոնվենցիային և ”Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին” Մոնրեալի արձանագրությանը, իր արժանի ներդրումն է կատարում օզոնային շերտի պահպանության գործում՝ անմասն չմնալով այդ կարևորագույն առաքելությունից: 2006թ. օզոնային շերտի պահպանության առաքելությունը մեր երկրում իրավական ուժ է ստացել` ”Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին” ՀՀ օրենքով, իսկ 2007-ին` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով: Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման փուլային փոխարինումն օգնում է օզոնի շերտի պահպանությանը ներկա և ապագա սերունդների համար: Միջազգային հանրության ջանքերը ներկայում ուղղված են նաև օզոնային շերտի  վերականգնմանը և ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը, ինչը նպաստում է մարդու առողջության և էկոհամակարգի պահպանությանը:

 

Դեռևս շատ անելիքներ կան, և Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար: Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ