12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էրիկի վիճակը գնալով վատանում է. տղան ընկճված է/վիդեո/

Էրիկ Հայրապետյանը ծնվել է բոլոր մանուկների նման: Զավակի ծնունդը հուզման ու հպարտության ալիքով ողողեց՝ մոր Կարինեյի սիրտը: Բոլոր հարազատները երջանիկ էին….
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ փոքրիկը առողջական լուրջ խնդիրներ ունի և հասակ է առնում իր հասակակիցներից տարբերվելով:

՛՛Տղայիս մոտ բացահայտված հիվանդության անունը՝ գլխուղեղի վնասվածք է: Օգնելու միակ տարբերակը՝ վիրահատությունը, որը կարող է իրականանալ միայն արտերկրում՛՛,-պատմեց Henaran.am-ի խմբագրությանը դիմած Կարինե Հայրապետյանը:

Մոր աչքերում արցունքները վախուց դարձել են հավատի հրավեր: Նա հույս ունի, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն հոգալ Էրիկի բուժման ծախսերը:

՛՛Մեծանալուն զուգահեռ վատանում է տղայիս առողջությունը, ցնցումները ավելի ու ավելի հաճախակի են դառնում՛՛,-նշեց մայրը:

Նա երազում է որդուն տեսնել առողջ .՛՛Չեմ հուսահատվում երբեք և չեմ էլ հուսահատվելու: Էրիկը շատ լավ գիտակցում է իր վիճակը: Երբ ինքը ուզում է մի բան անել ու չի կարողանում՝ հուսահատվում է, քաշվում մի անկյուն, ընկճվում է…՛՛:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ