23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թավշյա» հեղափոխության խաբարովսկյան արձագանքները, հայ սադրիչը և ռուս բլոգերը․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Խաբարովսկում տեղի ունեցող հակապուտինական հավաքների ժամանակ ազգությամբ հայի ելույթը հակահայկական սադրանք էր։ Այն ուղղված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։

Ներդրված էր խաբարովսկյան հայ «քայլարածը» Երևանի՞ց, թե՞ ոչ, հայտնի չէ։ Բայց փոխարենը հայտնի է, որ «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերն իրենց հայաստանյան գործընկերներից ակնկալում են հեղափոխության արտահանում ԵԱՏՄ տարածք ու հատկապես Ռուսաստան։

Խաբարովսկում հայկական ազգանունով մարդու հեղափոխական ելույթը, ելույթի կառուցվածքը շատ նման էր քայլարածների կիրառած տեխնոլոգիաներին՝ հուզական ֆոն, պողոսական լսարանի վրա ազդելու ձևակերպումներ, ատելության խոսք, մեծ սուտ (հայ սադրիչը պնդում էր, որ իր տղան աշխարհի չեմպիոն է. նա այդպիսով փորձում էր համակրանք առաջացնել լսարանի մոտ ճիշտ այնպես, ինչպես քայլարածներն էին Աբաջյանի կեղծ պապիկի միջոցով ամբոխից էմոցիա փախցնում) և մերժման կոչ (տվյալ դեպքում մերժվում է Պուտինը)։

Ռուսաստանում հակապուտինական հեղափոխության և քաոսի հարցում շահագրգռված են տարբեր շրջանակներ, այդ թվում ու առաջին հերթին՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Վերջիններիս տարածաշրջանային գրկախառնությանը խոչընդոտում են երկու գործոն՝ հայկական պետությունն՝ իր բանակով, ու Ռուսաստանն՝ իր ռազմաբազայի ներկայությամբ։ Հիմա այդ գործոնները նույն շրջանակները փորձում են թուլացնել կամ վերացնել։ Այնպես որ …

Ի դեպ, յուրօրինակ հակահայկական ու հակառուսական սադրանք էին նաև 2018–ի «թավշյա» օրերին ռուս բլոգեր ներկայացող Ալեքսեյ Ռոմանովի հաղորդումները, ուղիղ միացումները հեղափոխության օգտին։

Իր հաղորդումներում հեղափոխության լուսաբանողն այն միտքն էր անընդհատ հրամցնում, որ պետք է Ռուսաստանում էլ անել այնպես, ինչպես Հայաստանում։ Սույն անհայտ ծագման բլոգերը հետիշխանափոխական փուլում ողջունում էր Հայաստանում քաղաքական հետապնդումները և հույս հայտնում, որ նման բան մի օր էլ Ռուսաստանում կլինի։

Ռոմանովն այս օրերին Խաբարովսկում է հայտնվել՝ «դուխով» գրությամբ վերնաշապիկով։ Սա արդեն դավադրության տեսություն չէ։ Սա, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, բժշկական փաստ է։

Ասել ու կրկնում եմ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև «դասակարգային» տարբերություն կա։ Այդ տարբերությունը խանգարում է հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններին։ Հետևաբար՝ այդ տարբերության հարցը պետք է լուծել Երևանում քաղաքական փոփոխությունների միջոցով։

Որքան երկար շարունակվի ՀՀ և ՌԴ իշխանությունների «դասակարգային» հակասությունը, այնքան դա ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այնպես որ մենք դատապարտված ենք փոփոխության ու հաղթանակի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ