14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր. Հակոբյանը` Ծառուկյանից

”Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, քաղաքական լիդեր գիտի` ինչ է ասում: Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց է, խոսքը բառամթերքին չի վերաբերում”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին կարծիօք հայտնեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին:

”Ի վերջո, շատ հստակ է, որ սահմանադրական փոփոխութունների անհրաժեշտություն չկա ու այսպես շարունակել հնարավոր չէ: Քաղաքական առումով այս շեշտադրումներն արդիկական են, ու ես կիսում եմ այդ մոտեցումները: Այլ հարց է, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացնել, պետք է ճիշտ մեխանիզմ գտնել, որ այդ ինչն ինչպես իրականացնելու ճանապարհային քարտեզ ունենանք”,-հավելեց պատգամավորը:

Ինչպես է ՛՛ժառանգականը՛՛ վերաբերում Ծառուկյանի հայտարարությանը, թե եթե քառյակով համագործակցություն չստացվի, պետք չէ ողբերգություն սարքել ու կարող է եռակողմ համագործակցություն շարունակել.

”Ես չեմ տեսել, որ նման հարց է դրված, հնարավոր տարբերակներից է խոսվում: Քառյակը միշտ օրակարգային ու միասնական է դարձնում այն հարցերը, որ բոլորի կողմից միասնական ընդունվում է’’:

”Ժառանգություն” խմբակցության ղեկավարը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումների նման կարևոր հարցում քառյակը պետք է ունենա միասնական դիրքորոշում: Հակոբյանը շեշտում է` ՀՅԴ-ն էլ վերջնական դիրքորոշում չի հայտնել` կմիանա սահմանադրական բարեփոխումներին, թե ոչ, ՛՛քանի որ նրանք ասել են, որ ունեն որոշակի հայեցակարգեր, որոնք դեռ քննարկման փուլում են:

Ես շատ եմ կարևորում, որ քառյակը միասին շարունակի, քանի որ այն քաղաքական միավորն է, որ կարող է իրավիճակ փոփոխել պետությունում ու դա անել առանց ճնշումների ու մայդանների’’: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ