27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վաղինակը կծել պոկել է սիրուհու ականջը. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ -ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վաղինակ Ո.-ի գործով դատական քննությունը:Վերջին դատական նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան , հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը հանդես եկավ պաշտպանական ճառով:

22 ամյա Վաղինակ Ոսկանյանը 2012 թվականից ինտիմ կապի մեջ է իրենից մի քանի տարով մեծ Ս.-ի հետ, ով բանկվում է հանրակացարանում: Մինչև 2013 թվականի հունիսի 23-ը Վաղինակը Ս-ի հետ ապրել է այդ հանրակացարանում:Հետո նրանց հարաբերությունները լարվել են: Վաղինակը հեռացել է: Մի քանի օր անց նա ցանկացել է հանդիպել կնոջը, գնացել է նրա տուն, բայց Ս-ի տանն այդ ժամանակ գտնվել է նրա վաղեմի ընկերը:

Մեկ ուրիշ տղամարդ տեսնելով Ս-ի տանը Վաղինակը զայրացել է՝ ծեծել կնոջը:

Ս-ն, ըստ գործի փաստական հանգամանքների սողալով մոտեցել է մուտքի դռանը, դուրս է եկել միջանցք և օգնություն է խնդրել:Վաղինակը բռնել է տուժողի մազերից, քաշելով հանել է միջանցք, կծել ու պոկել է նրա ականջի մի փոքրիկ կտորը՝ տուժողի առողջությանը պատճառելովթեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ