29 Հունիսի, Saturday, 2024
KFC

“Թշնամին վախեցավ ոչ միայն մեր զինվորի արիական ոգուց, այլ վախեցավ մեր միասնությունից”

ԱԺ պատգամավոր ՌուզանՄուրադյանի սեպտեմբերի 9–ի ելույթը հայտարարությունների ժամին

Այսօր ուզում եմ խոսել գրագետ, կիրթ հասարակության մասին, քանի որ սեպտեմբերի 8-ը համարվում է գրագիտության միջազգային օր, որը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ 1966թ.-ին, և որի հիմնական նպատակն է՝ նպաստել հասարակության գրագիտության մակարդակի բարձրացմանը:

 Հայը միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով:Պատահական չէ, որ մեր հայրենակիցներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և նվաճումներ են ունենում  նաև սփյուռքում:   Գրագետ, կիրթ հասարակությունը ազգային գոյության առանցքն է: Գրագիտությունը՝ զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ: Կրթության ոլորտը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում, քանի որ ազգային, քաղաքական, տնտեսական որևէ խնդիր լուծում չունի առանց կրթության: Մրցունակ սերունդ ապահովելու, գրագետ հասարակություն ձևավորելու համար բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի ուսուցիչը, դպրոցը..:

Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց չես գտնի մի մարդ, որն իրեն հայրենասեր չհամարի: Յուրաքանչյուրս պիտի պատասխանի մեկ առանցքային հարցի՝ ի՞նչ է հասկանում հայրենիք ասելով, և ինչպե՞ս պետք է դրսևորվի մարդու հայրենասիրությունը։ Կարծում եմ, որ հայրենասիրությունը հայրենիքին ու ժողովրդին ծառայելու,  հանուն հայրենիքի ու ժողովրդի գործ անելու, հայրենիքի շենացման, ժողովրդի բարգավաճման գործին իր ավանդը տալու պարտքն է։

Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ բարոյական պարտքը մղեց քաջ զինվորներին կյանքի գնով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Թշնամին վախեցավ ոչ միայն մեր զինվորի արիական ոգուց, այլ վախեցավ մեր միասնությունից:   

Օգոստոսյան դեպքերից հետո աշխարհը տեսավ, որ ունենք հզոր  բանակ, իսկ Ադրբեջանի սպառազինությանվ րածախսվողահռելիգումարները արդյունքներ չեն տալիս: Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերն իրենց պրոֆեսիոնալիզմով, ցույց տվեցինք աշխարհին, թե ինչի դեմ ինչ ունենք՝ պոտենցիալ նավթադոլարների դեմ՝ մտավոր պոտենցիալ, վախկոտության դեմ՝ հայրենասիրական ոգի, ստախոսության դեմ՝ փաստարկված ճշմարտություն:

Իլհամ Ալիևը փորձեց Սոչիում ներկայանալ հաղթողի կերպարով, ինչը ակնհայտորեն տապալվեց մեր երկրի գերագույն հրամանատար ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից՝ կրկին գրանցելով մեր հերթական հաղթանակը և ապացուցելով, որ միայն զինամթերքով չեն հաղթում,  հաղթում են  դիվանագիտական գիտելիքներով,  կիրթ և գրագետ խոսքով, հայկական ուժերի զգոնությամբ, հայ ժողովրդի կամքով և հավաքական ուժով:

Այսպիսով, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ցանկացած պայքարի մեջ հաղթանակին հասնելու հաջողված ճանապարը գրագիտության բարձր մակարդակն է, հայրենասիրական արթուն ոգին, բռունցքված միասնականությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ