10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի սեփական թեկնածուն հիմա՞ ծնվեց

”Ի՞նչ է, մենք պիտի սպասեինք, տեսնեինք` ԲՀԿ-ն ինչ է մտածում, որ գլխի ընկնեինք կամ չընկնեինք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`արձագանքելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով այսօր ասել էր, որ ԲՀԿ-ն կարող է հավակնել առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրել: Այս հայտարարությունը կապվեց նաև ԲՀԿ-ի` սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու որոշման հետ:   

Դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հստակ փաստարկ չեն բերում բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը, հիմա ըստ էության հստակ փաստարկ է բերվում, որ նախատեսում են ունենալ սեփական թեկնածու ընտրություններին, Բաղդասարյանն արձագանքեց.

”Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրսիա կատարեք և բոլոր քաղաքական ուժերի հայտարարություններին ծանոթանաք, ի սկզբանե կտեսնեք, որ քաղաքական ուժերից իր իսկ կարծիքին մնացել է միայն “Դաշնակցությունը”: 

Ես չեմ ընդունում քաղաքականության մեջ, որ գաղափարախոսության մեջ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Ինչ է, այն ժամանակ չունեին սեփական թեկնածու, սեփական թեկնածուն հիմա՞ է ծնվել”: Ըստ Բաղդասարյանի` դա անլուրջ մոտեցում է: ՀՀԿ պատգամավորը հարցնում է ԲՀԿ-ին.  ”Եթե մյուսի ժամանակ /նկատի ունի նախագահական ընտրությունները-հեղ./ իրենք թեկնածու չունենան, հիմա էլ իրենք պիտի ասեն գնանք մոդելի փոփոխման”:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` պետք է ավելի գլոբալ նայել ու գիտակցել, թե կառավարման որ մոդելը, ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ երկրի արդյունավետ կառավարման ու զարգացման համար: Դիտարկմանը, որ մյուս կողմն էլ հակադարձում է, որ ՀՀԿ-ն է գնում սահմանադրական փոփոխութունների վերարտադրվելու համար, Վահրամ Բաղդասարյանն ասաց. ”Ես կարող եմ ասել, որ “Հանրապետականը” անձնական շահեր ու խնդիրներ չունի:  ”Հանրապետականը” նայում է, թե ստեղծված քաղաքական իրավիճակում որ մոդելն ավելի ձեռնտու կլինի հետագա կառավարումը կարգավորելու համար”:

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահ ու վարչապետ չի առաջադրվելու, իսկ ԱԺ նախագահ դառնալու մասին խոսք չի ասել, պատգամավորը նշեց. ”Երբ որ նախագահը նման տիպի հայտարարություն կանի և այդ առիթով իր խոսքը կասի, կարող ենք այդ ժամանակ այդ հարցերին պատասխանել: Համենայնդեպս մենք պետք է սահմանափակվենք, թե ինքն ինչ հայտարարություն է արել:

Նորից եմ ասում` պետք չէ անձերին կապել ապագայի հետ: Ես անձերին չեմ կապում և այդ ոճով իմ քաղաքականությունը չեմ տանում, ես նայում եմ, թե մեր երկրի ապագա զարգացումը որ մոդելին է համահունչ, ինձ համար անձերը նշանակություն չունեն, նշանակություն չունի, ով կլինի վարչապետ, ով կլինի նախագահ, ԱԺ նախագահ:

Վերջ ի վերջո, մենք պետք է հասնենք նրան, որ անձի դերակատարությունն ինչքան հնարավոր է նվազեցվի, այսինքն` մեխանիզմներին պետք է զարկ տանք, եթե հասնենք դրան, նոր կխոսենք մեր երկրի կայացման, պետականության կայացման մասին”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ