17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանգառներում ռետինե ուղղորդիչներ կտեղադրվեն

Մայրաքաղաքի ազգաբնակչությանն առավել քաղաքակիրթ սպասարկելու ու երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիներն առավել ընդգծելու, հիմնական տրանսպորտային հոսքերից ու երթևեկելի գոտիներից առանձնացնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոց­նե­րում  ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխա­տանքները։ Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղղորդիչներով։  Ուղղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից  հատվածներում։ Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղղորդիչներով կկահավորվեն նաև Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները: Զուգահեռաբար կիրականացվեն նաև համապատասխան գծանշման աշխատանքները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ