06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արփինե Հովհաննիսանը փորձում է այդ քարի մի փոքր մասը հանել այդ փոսից. Ջհանգիրյանն աջակացում է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կողմ է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ”Վարչական իրավախախտումների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Ավելին պատգամավորը գտնում է, որ որքան շուտ ընդունվի այդ նախագիծն, այնքան լավ: ”Օգտվելով գործող այդ օրենքից՝ անչափահաս երեխային մի ծնողը կարող է տանել արտասահման մշտական բնակության առանց հոր կամ մոր համաձայնության, կամ համասեփականատերերից երկուսի բացակայության դեպքում նրանց կարելի է զրկել սեփականությունից: Մենք մի մեծ քար գցել ենք փոսը, հիմա Արփինե Հովհաննիսանը փորձում է այդ քարի մի փոքր մասը հանել այդ փոսից, մենք էլ ստեղ հիմա հիշել ենք չգտեմ ինչ պատմություններ ու ինչքան բան կա, ուզում ենք կապել այս նախագծին”,-ասօր ԱԺ նիստում ասաց նա։

Ջհանգիրյանը գոհ էր նաև Արդարադատության փոխնախարարից. ”Հիմա փառք Աստծու նախարարի տեղակալը նորմալ իրավաբան է, իսկ նախորդ ինտերնետացված նախարարին պետք է ասեինք, որ հայ ժողովուրդը IPhone-ով ու պլանշետով ոչ խոպանա գնում, ոչ տուալետ, ոչ էլ սար է գնում, մեր ժողովուրդը բոլորը տենց ինտերնետացված չեն, մարդիկ կան, որ էլի թուղթ ու գրիչն են նախընտրում, փոստն ու ծրարը։ Հիմա այնպես որ հարկ է անդրադառնալ, որ փոխնախարարն այստեղ է, մենք հարյուր անգամ ավելի մեծ թվով քաղաքացիների շահեր ենք ոտնահարում քաղդատով, վարչական դատարանով, քան տույժեր ու տուգանքների ծանուցման այս օրենքով”:

Պատգամավորն ընդգծեց` լավ նախագիծ է, շատ քննարկելի բան չկա: ”Բերեք, օգնենք Արփինե Հովհաննիսյանին, օրենքն անցկացնենք, էնքան հարցեր տվիք, կոչ եմ անում քննարկումն ավարտենք”,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է վարչական խախտում թույլ տված անձին համարել ծանուցած իր խախտման մասին, եթե դրա ստացման մասին անդորագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը անդորագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ