23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քառյակը մնում է քառյակ

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցութունների` քառյակի նիստը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է սահմանադրական բարփոխումների հարցը: Նա նշեց, որ խմբակցութուններից միայն ՀՅԴ-ն է կողմ այս բարեփոխումներին, և որոշում է  ընդունվել, որ բոլորը պետք է հարգեն միմյանց տեսակետները:

 Հարցին, թե մյուս երեք ուժերը չէին կարող միանալ և կողմ արտահայտավել բարեփոխումներին, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ ուժերը նպատակահարմար չեն գտել այսօր այդ փոփոխությունները կատարել, բայց կարող էին միանալ ՀՅԴ-ին, սակայն դա յուրաքանչյուր կուսակցության սկզբունքային մոտեցումն է, ու իրենք հարգում են այդ դիրքորոշումները:

Ռուստամյանը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր: Առաջարկվելու է  ստեղծել ”Նաիրիտի” հարցով ժամանակավոր հանձնաժողով, լսումներ կազմակերպել արտագաղթի կասեցման վերաբերալ և այլն:  12 կետերի կատարման հարցը ևս քննարկվել է, սակայն հետագայում կամփոփվի, թե որքանով են կատարվել դրանք:

 Հանրահավաքի անցկացման հարցը ևս քննարկվել է, սակայն ժամկետների հետ կապված տարաձայնություններ են եղել, և այդ հարցը դեռևս կքննարկվի:  Հարցին, թե չափազանցված էին լուրերը, թե ՀՅԴ-ը դուրս է գալիս քառյակից, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. ”Իհարկե, չափազանցված են, որովհետև շատ հստակ է, ես ութ կետ նշեցի, որոնց հետ կապված համաձանություն ունենք ու դրանով ենք շարժվելու: Էլի եմ կրկնում` քառյակ է այնքանով, քանի չորս քաղաքական ուժ համաձանում են ինչ-որ բան անել”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ