05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գեներալ Մանվելը՝ ՛՛Ծաղիկ Ռուբոյին՛՛

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը անդրադարձել է նաև անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ստեղծած “Երդվյալ ազատամարտիկներ” միությանը վերաբերվող հարցին:

՛՛Ես կապ չունեմ, ոչ էլ ոչ մի բան: Տեսա՞ր՝ ես ոնց եմ գնահատում:  Իմ համար այսօր երկիր կա, պետություն կա, ով ինչ անում ա, իրա գործն ա:  Տենց կառույց գիտե՞ս` քանի հատ կա: Այսօր հայ ազգ գոյություն ունի, ինձ պետք ա, որ ես իմ երկրին, պետությանը ծառայություն մատուցեմ, երիտասարդներին, երեխաներին, թե՞ չէ… ”,- նշել է Մանվել Գրիգորյանը:

Ռուբեն Գեւորգյանի ստեղծած միությունը կարո՞ղ է պառակտել ազատամարտիկներին՝ հարցին գեներալը պատասխանեց . ՛՛Ոչ, ազատամարտիկը չի կարա պառակտվի: Լսեք, իմ աշխատանքից, իմ անդամներից հարցրեք, իմ երկրապահներից հարցրեք: Իսկ ազատամարտիկները լայն հասկացություն է: Երկրապահը կառույց ա, մնացածը տարբեր կառույցներ են, իսկ ազատամարտիկներ շատ-շատ կան՛՛,-նկատեց  Մանվել Գրիգորյանը:

Ռուբեն Գեւորգյանը նշել է, որ իր  ստեղծած միությունը արդեն իսկ ունի  4500 անդամ: Այս հայտարարության լուրջ էլ գեներալ-լեյտենանտը իր մոտեցումն ունի.՛՛Եթե ասելով ա, դու էլ ասա, որ 10 հազար անդամ ունես՛՛:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ջանքերով ստեղծվեց “Ազատամարտի նվիրյալներ միավորում” հասարակական կազմակերպությունը ։ ՀԿ-ի կազմավորման աշխատանքներին մասնակցել են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, “Արաբո”  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, “Տիգրան Մեծ” ջոկատի հրամանատարների կազմը։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ