29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը դիմում է ԲՀԿ-ին ու ”Ժառանգությանը”. Զուրաբյանը` նախագահի հայտարարութունից

” ՀՀ Սահմանադրությունն իր բոլոր թերություններով ու առավելություններով երաշխավորում է, որ Սերժ Սարգսյանը չի լինի այս երկրի ղեկավար 2018թ-ից հետո։ Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի շուտ այդ հարցը լուծել, բայց սահմանադրական երաշխիք կա, որ 2018թ-ից հետո չի լինի”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ասաց ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները հստակ պատճառ չեն նշում ։

Ըստ Զուրաբյանի` Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները ծառայում են ՛՛որպես նրա իշխանության վերարտադրման՛՛ գործիք։ ”Փորձում են անցնել խորհրդարանական համակարգի, որտեղ Սերժ Սարգսյանը պահպանելով ՀՀԿ կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ կլինի նաև ԱԺ նախագահ, դրանով խորհրդային համակարգ ստեղծելով՝ կվերարտադրի իշխանությունը։

Մենք պե՞տք է ընդունենք նման սահմանադրական փոփոխություն՝ իհարկե ո՛չ։ Եվ այն պատճառով, որ մենք համարում ենք, որ այս փոփոխություններն ուղղված են արգելքի վերացմանը և այն պատճառով է, որ մենք ընդհանրապես դեմ ենք խորհրդարանական կառավարման մոդելին”,-նկատեց նա:

Պատգամավորը վստահ է`նախագահը դիմում է ”խորամանկության”: ”Սերժ Սարգսյանը դիմում է ”Ժառանգությանը” և ԲՀԿ-ին՝ ասելով, թե դուք խորհրդարանական համակարգի կողմնակից էիք, և ես անում եմ դա՝ անգամ չսիրելով խորհրդարանական համակարգը, իբրև թե ձեր ուզածով։ Իսկ խաղի իմաստը հետևյալն է, որ կարողանա ընդդիմադիր ճամբարից ուժեր ներքաշի սահմանադրական փոփոխությունների պահպանության խնդրի մեջ։ Հիմա ԲՀԿ-ն ու ”Ժառանգությունը” շատ լավ հասկանում են այս խաղը, դրա համար էլ դեմ են”:

Henaran.am-ի դիտարկմանը՝ ստացվում է ՀՅԴ-ը դա չի հասկանում, Զուրաբյանն արձագանքեց՝  այդ հարցով պետք է դիմել ՀՅԴ-ին. ”ՀՅԴ-ն քառյակի անդամ է և մեզ դաշնակից, ուստի ես հրապարակային դեբատի մեջ չեմ ընկնի, մենք բանավիճում ենք քառյակի շրջանակներում։ Մեր բանավեճը ոչ թե ՛՛Դաշնակցության հետ է, այլ իշխանության”:։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ