09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մովսիսյանը մասնակցելու՞ է Սերբիայի դեմ խաղին

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ‘’Սպարտակի’’ հարձակվող Յուրա Մովսիսյանը շուտով կապաքինվի վնասվածքից եւ կկարողանա դուրս գալ խաղադաշտ: Սեպտեմբերի 27-ին Մովսիսյանը հայտնվելու է Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի ‘’Զենիթի’’ հետ խաղի հայտացուցակում`հաղորդում է ’’Известия’’-ն:

Այժմ նա օրական երկու անգամ մարզվում է անհատական գրաֆիկով՝ աստիճանաբար ավելացնելով ծանրաբեռնվածությունը: Սպասվում է, որ մինչ ‘’Զենիթի’’ հետ խաղը Մովսիսյանը կսկսի մարզվել ընդհանուր խմբում:

Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա և մեր գոլահարը կկարողանա մասնակցել հոկտեմբերի 11-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի հետ հանդիպմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ