25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արամայիս Գրիգորյանը կարևորել է …

 Այսօր “Անի Պլազա” հյուրանոցի “Անի” դահլիճում տեղի  է ունեցել  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը:

  Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը նախատեսված է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովի որոշմամբ:

Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի 47 երկրի 54 ներկայացուցիչ, որոնք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց փորձը կլիմայի փոփոխության ազգային զեկույցների ձևակերպման մասով, ինչպես նաև քննարկել խնդրին առնչվող ազգային մակարդակներով կազմակերպչական, համակարգման և ֆինանսական ներդրումների ներգրավման հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան /1993 թվականին/, երբ մեր երկիրն ապրում էր իր նորագույն պատմության ամենադժվարին ժամանակները՝ պատերազմ, ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, շրջափակում: Այդ իրավիճակը չի խանգարել, որպեսզի Հայաստանը կարևորի նաև մարդկությանը հուզող գլոբալ բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։

Նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորել է  Կիոտոյի արձանագրության Ուղղման փաստաթղթի վավերացումը, ինչի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունն  արդեն իսկ նախաձեռնել է գործընթաց, և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում նախատեսվող նոր արձանագրության կամ այլ իրավական փաստաթղթի ընդունումը` նախատեսված 2015 թվականին, որը պետք է ապահովի ջերմոցային գազերի կրճատման հավակնոտ նշանակետեր։  Ըստ նախարարի, որպեսզի այդ արձանագրությամբ ստանձնվելիք պարտավորությունները լինեն նշանակալի և իրատեսական, հարկ է, որպեսզի դրանց հիմքում լինեն կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների հիմնավոր ծրագրեր, որոնց իրականացման մասին տեղեկությունները պետք է հաղորդվեն մեկնարկած աշխատաժողովում քննարկվող Երկամյա զեկույցներով: Այդ առումով անհրաժեշտ  է մանրակրկիտ ուսումնասիրել յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները և հստակեցնել կանխատեսումներն՝ արտանետումների սահմանափակ­ման ուղղությամբ ապագա ներդրումները գնահատելու համար:

 Տեղեկացնելով, որ Հայաստանում կտրուկ նվազել են ջերմոցային գազերի արտանետումները /1990թ. hամեմա­տությամբ 2010թ. ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կրճատվել են մոտ 3 անգամ/՝ բնապահպանության նախարարը նկատել է, որ վերջիններիս նվազման ամենամեծ չափաբաժինն արձանագրվել է “Էներգետիկա” սեկտորում, սակայն  էներգետիկան մնում է ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր, որին բաժին է ընկնում ազգային արտանետումների 68%:

“Զրկված լինելով սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարներից՝ Հայաստանն, այնուամենայնիվ, ունի վերականգնվող էներգիայի զգալի ռեսուրսներ, որոնց արդյունավետ օգտագործումը և էներգախնայողությունը` ի թիվս այլոց, երկրի կայուն զարգացման և բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար”,- ասել է Արամայիս Գրիգորյանը: Իր խոսքի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարել է, որ բնապահպանական հիմնական մարտահրավերների և ծառացած սպառնալիքների լուծման հիմնական ուղին պետությունների համագործակցության և մոլորակի ու ապագա սերնդի նկատմամբ նրանց պատասխանատվության զգացումն է:

Աշխատաժողովի նպատակները ներկայացրել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարության ներկայացուցիչ Ուիլյամ Կոջոն՝ շեշտելով, որ համաժողովը հնարավորություն կտա ռեսուրսներն արդյունավետորեն ուղղել հիմնախնդիրների լուծմանը և զեկույցների  կազմմանը:

 Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են զեկույցներ իրենց երկրներում առկա խնդիրների առանձնահատկությունների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

https://www.youtube.com/watch?v=MeKsfpQnFrU&feature=youtu.be

 Տեղեկանք

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային (ՄԱԿ ԿՓՇԿ) կոնվենցիան 1992թ. հունիսի 13-ին և վավերացրել է այն որպես Հավելված I չընդգրկված երկիր 1993թ. մայիսի 14-ին:

 Ըստ Կողմ երկրների  համաժողովի կայացրած որոշման, Հավելված I չընդգրկված երկրները, ինչպես Հայաստանը, պետք է ներկայացնեն երկամյա առաջընթացի մասին զեկույց, որը պետք է ներառի ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը` ներառյալ ազգային կադաստրի վերջին տվյալները: Զեկույցը պետք է ընդգրկի նաև տեղեկություններ ջերմոցային գազերի արտանետումների մեղմման ազգային գործողությունների մասին` հաշվի առնելով երկրի զարգացման գերակայությունները, նպատակները, կարողությունները և հանգամանքները, ինչպես նաև կարիքները և ստացած օժանդակությունը:

 ՀՀ կառավարության 2011թ. համար 1594 որոշմամբ  նախատեսված է 2015թ. կառավարության հաստատմանը ներկայացնել Մեղմման ազգային գործողությունների ծրագիրը:  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ