Պետք է կոտրվի՝ «փողոցում Փաշինյանի թիմը անպարտելի է» միֆը, ու դա կարելի է անել միայն փողոցում
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանն է: Երկու տարի Հայաստանի իշխանությունը գործել և գործում է ոչ թե օրենքների, այդ թվում երկրի գլխավոր օրենքի` Սահմանադրության համաձայն, այլ իր իսկ ցանկությունների կամ նպատակահարմարությունների շրջանակում: Այսինքն` ունենք հակաիրավական և հակասահմանադրական գործողություններ իրականացնող իշխանություն: Իշխանության ապօրինի քայլերի քաղաքական գնահատականներն այս երկու տարում լիուլի տրվել են․ քաղաքական ուժերի կողմից հնչել են բազմաթիվ հայտարարություններ, «կանգ առ»-ի սթափեցնող կոչեր։ Սակայն իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը, ու ավելի խճճվում հակասահմանադրականության մեջ։ Հունիսի 22-ին իշխանությունը խախտեց սահմանադրական կարգը, զավթելով դատական իշխանությունը: Դրանում պատասխանատու են Ազգային ժողովի 89 պատգամավորները, երկու բարձրաստիճան պաշտոնյաները` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ու գրպանային ընդդիմության դիրքերից հանդես եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այսօր «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առնչությամբ։ Պահանջում են քրեական գործ հարուցել պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց դեմ։ Հայաստանին պետք է նոր իսկական հեղափոխությո՞ւն: Քաղաքական ընդդիմությունը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել այն նույն գործիքակազմով, որով նա եկավ իշխանության, իսկ դա փողոցն է, դա նոր հեղափոխությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում
livenews.am