14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ Հայաստանի ամենածանրակշիռ քաղաքական ուժն է՝ նախագահի գլխավորությամբ. Շարմազանով /վիդեո/

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ կարեւոր հարցեր: Լրագրողների հետ ճեպազրույցում,  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,  ՀՀԿ խոսմակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության աշխատանքը գնահատվել է դրական, սակայն միեւնույն ժամանակ արձանագրվել է, որ թիմը պետք է աշխատի ավելի միասնական, ավելի բաց եւ հրապարակային:

“Կարեւորեցինք Ազգային ժողովի մեծամասնության եւ կառավարության միասնական աշխատանքը, ինչպես նաեւ անթույլատրելի համարեցինք բացակայությունները”,- ասաց Շարմազանովը: Նիստում մեկ անգամ եւս արձանագրվել է, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենածանրակշիռ քաղաքական, եւ այդպիսին մնալու համար իրենք պետք է շարունակեն ծանրակշիռ գործունեությունը:

“Եվ այդ ուժը մի թիմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ”,-ասաց Շարմազանովը:

 Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին՝ ապա գործադիրն  աշխատել է բավականին բաց, հրապարակային եւ պետք է շարունակի այդպես աշխատել: “Ավելին, կարեւորվեց տարածքային կառույցների հետ ուղիղ աշխատանքը, որպեսզի տարածքների մեր հասարակության ձայնը հասնի կուսակցության ղեկավարությանը”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ