17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Դուռը փակում ես, պատուհանիցա մտնում, պատուհանը փակում ես, երդիկիցա ուզում իջնի՛՛ /վիդեո/

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ նախագահնների հանդիպումներն ավելի լավ են, քան պատերազմական գործողությունները։  ՛՛Հանդիպումներին պետք է դրական վերաբերվել, բայց մեծ ակնկալքիներ պետք չէ ունենալ։ Քանի որ Ադրբեջանն ամենսկզբունքային հարցերում ուղղակի անբանակցելի կողմ է։ Ինչպես կարելի է բանկցել մի կողմի հետ, որը բացարձականպես չի պատկերացնում, թե իր զիջումները որոնք պետք է լինեն՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

՛՛Այնպես որ քանի Ադրբեջանը չի հրաժարվել այն մոտեցումններից, որ ունի և չի հասկացել, որ պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքը, սկսվում են բոլոր խնդիրները՛՛,-նկատեց նա։ Սրանում ըստ նրա իր մեղքի բաժինն ունի միջազգային հանրությունը, որը կողմերին հավասարեցնում է նույն ձևով. ՛՛Այն դեպքում, երբ կոնկրետ գիտես, թե ով է դա նախաձեռնում։ Միջազգային հանրությունը, կարծում եմ, ժամանակն է խոսի՝ ով ով է և իրերը կոչի իր անուններով, այստեղ իհարկե Ադրբեջանը դրանից օգտվում է՛՛,-շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Ռուստամյանն ասաց. ՛՛Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում, Թուրքիան այդ ձեռքն ուզում է կտրել, իրենք չեն փոխվում, մենք սա պետք է հասկանանք: Ես, իհարկե, դեմ չեմ այդպիսի նամակներ գրելուն, բայց մի բան ակնհայտ է՝ թուրքը մնում է թուրք:

Դժբախտաբար տարիները և քաղաքակրթությունն իրենց չեն փոխում այն աստիճանի, որ հասկանան պատմության մեջ իրենց ավերների ողջ խորությունը և ծավալները: Փոխարենն այս 100-ամյակի շեմին ձև գտնեն՝ քայլ կատարելու, շեղելու պատմության մեջ այն, ինչ իրենք արել են, ընդհակառակը համախմբվում են, որպեսզի ժխտողական քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնեն։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում են հետևորդը մնալ ցեղասպան Թուրքիայի, և այսօրվա նորօրյա Թուրքիան քանի դա չի կատարել, որակապես փոխվել չի կարող:

Նույն բանը ԵՄ անդամակցության հետ ենք ասում, եթե Թուրքիան չփոխվի, ոչ թե ԵՄ մտնելով կեվրոպականանա, այլ Եվրոպան կթուրքնա: Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որ առանց ԼՂ հարցի կարգավորման չի կարգավորվի հայ-թուրքական հարաբերությունները, Ռուստամյանը գնահատում է հերթական փորձ ղարաբաղյան համակարտության խնդրի մեջ ներքաշվելու։ ՛՛Դուռը փակում ես, պատուհանիցա մտնում, պատուհանը փակում ես, երդիկիցա ուզում իջնի՛՛:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ