26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծնողներին սպանել են 10 ամյա աղջկա աչքի առաջ. օգնության անհրաժեշտությունը

Աշխարհասփյուռ հայությունը դեռ սպասում է արդարության հաղթանակին: Ճակատագրի կամոք՝ Հայաստանից դուրս գտնվող հայերը շարունակում են մաքառել  Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչմանը հասնելու համար: “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբը ստեղծվել է հայրենասեր հինգ հայ մարդու նվիրումի արդյունքում: Խաչո Ալեքսանյան, Սամ Նաջարյան, Արմոնդ Ներսիսյան, Լեո Հարությունյանը և Հարութ Բոգարյանը ծնունդ տվեցին իրենց կյանքին իմաստ հաղորդող մի շարժման, որը նաև պետք է իր նպաստը ունենար գենի ու ազգապահպան գործընթացների գանձանակում:

 Henararan.am-ի հետ զրույցում Հարութ Բոգարյանը նշեց, որ ակումբի ստեղծման հիմնական նպատակը և ակումբի անդամներին իրար կապող թելը՝ դա հայ մարդուն օգնելն է:

“Մասնավորապես ազատամարտիկներին ու անապահով երեխաներին օգնելը մեր գերագույն նպատակն է: “Սատար հաշմանդամների” կազմակերպության հետ միասին Վայքում ազատամարտիկ՝ Մհեր Կարապետի Ղուկասյանին նվիրեցինք էլեկտրական սայլակ: Պատրաստվում ենք ցուցակը ընդլայնել: Մեզ համար մեր ազատամարտիկ եղբայրների խնդիրները առաջին տեղում են, այս անգամ ավելի շատ սայլակներ կուղարկենք Հայաստան և կնվիրենք կարիք ունեցողներին”,-նշեց Բոգարյանը:

Բոգարյանը նշեց, որ ակումբի անդամները որևէ կուսակցության չեն հարում, սակայն համագործակցում են բոլոր նրանց հետ, ում համար թանկ է հայ մարդն ու հայրենիքը:

Բոգարյանը պատմեց ԱՄՆ-ում իրենց ակումբի վերջին բարեգործության մասին.”Մեքենա նվիրեցինք 16 ամյա մի հայ աղջկա: Աղջկա ծնողներին դաժանաբար սպանել են 6 տարի առաջ, նրա աչքի առաջ: Դատաքննության գաղտնիությունից ելնելով չենք տալիս նրա անունը և տվյալները: Աղջիկը մենակ էր և հոգեկան ծանր ապրումների մեջ: Նա այժմ սովորում է քոլեջում և մեքենան նրան հարկավոր էր ճանապարհը հեշտորեն հաղթահարելու համար”:

Բոգարյանը տեղեկացրեց, որ իրենց համար ամենակարևորը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրում ունենալն է: Նրանք շարունակաբար ակցիաներ են իրականացնում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Հիշեցնենք՝ Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ակումբի անդամները Հայաստան կգան  մոտոցիկլետներով: Նրանց առաքելության մեխային կետը այն է, որ յուրաքանչյուր երկրով անցնելիս, իրենց պաստառներով և այլ միջոցներով նրանք կիրազեկեն ցեղասպանության մասին: Ինչպես հավաստեց “Հայկական մոտոցիկլետի ակումբի ” հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը շնորհակալություն կհայտնեն այն ազգերին, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը և խնդրանք իրազեկող ակցիաներ կանեն այն եկրներում, ովքեր դեռ չեն ճանաչել: Ակցիաներ կանցկացվեն նաև թուրքական դեսպանատների առջև: Նախաձեռնության անդամները առայժմ չեն ցանկանում խոսել ճանապարհային քարտեզի ու երթուղու մասին: Սա ակցիան չխոչընդոտելու նպատակ է հետապնդում:

Նրանք ապրիլի 24-ին մոտոցիկլետներով կմտնեն Եղեռնի հուշահամալիր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ