23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը բաժանարար գծեր հորինելով է վերցրել իշխանությունը. Մարգարիտ Եսայան

Երեկ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ հիասթափվածներին՝ նախկին իշխանությանը, նրանց հետ առնչվող մարդկանց, ՍԴ հարցին և լրատվամիջոցներին: Վարչապետի հերթական ուղիղ եթերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ: 

– Տիկին Եսայան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի երեկվա ելույթը։

– Խայտառակ, ինչպես միշտ, իրեն հոգեհարազատ, իր ոճի մեջ: Ինձ համար անընդունելի բառապաշարով և ոճով, երկրի վարչապետին ոչ հարիր, բայց՝ Նիկոլ Փաշինյանին շատ սազական։

-Խոսքի ընթացքում նա նշում էր մարդկանց մասին, ովքեր հիասթափված են և այդ մարդիկ կամ նախորդ իշխանության ներկայացուցիչներ են, կամ՝ նրանց հետ կապ ունեցողները։

 – Նա ամեն անգամ փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենից առաջ ոչինչ չի եղել, թե մեր երկրում պետություն և պետական ինստիտուտներ չեն եղել, թե տնտեսություն չի եղել եւ էլի՝ ոչինչ չի եղել ու հանկարծ հրաշք է կատարվել, ինքը «Մարդ-սարդի» պես իջել է երկնքից, ամպոտ ոտքերով ու մեզ «ադալժենիյա» է արել, վարչապետ աշխատելով, լայվ մտնելով, երկրի հերն անիծելով, իսկ իր նախարար- պատգամավորները «սուպերմեն» են։ Այո, համաձայն եմ, երեսուն տարիների և դրանից առաջ հայոց պետականության, Հայաստանի ժողովրդի և բոլոր ժամանակների իշխանությունների ստեղծածը քամուն տալու, ոչնչացնելու գործում Փաշինյանը և նրա թիմակիցները «սուպերմեն» են, հաջողությամբ և դուխով երկիրը վարի են տալիս։
 
– Ինչո՞ւ է վարչապետը հասարակությունը սևերի և սպիտակների բաժանում։

– Նա միայն դա կարող է անել, ինքը հենց այդ բաժանարար գծերը հորինելով է վերցրել իշխանությունը, հասարակությանը բաժանելով` կարծում է` կարող է տիրել ամեն ինչին, բայց, տեսաք, որ չարաչար սխալվեց։

– Եվ ի վերջո, ո՞րն էր այդ ելույթի գլխավոր նպատակը։

 – Փաշինյանի բոլոր ելույթների նպատակը միշտ նույնն է՝ հասարակությանը մանիպուլացնելը, ինչը մի ժամանակ նրա մոտ ստացվում էր, բայց հիմա այլևս չի ստացվում։ Անգամ իրեն հոգեհարազատ քայլերում Փաշինյանն այլևս անկարող է։ Նա այլևս չի կարող քայլել։

– Չմոռանանք նաև որ նա անդրադարձավ լրատվամիջոցներին և ՍԴ թեմային։ Այս իրավիճակում որքանո՞վ էր տեղի այդ անդրադարձը։

 -Լրատվամիջոցները նրան արժանի հակահարված տվեցին:
 
lurer.com
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ