17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թերացման մեղավորին պաշտոն եք տվել. Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»

«Նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես բանակում չծառայած Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»:

Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երեւույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք հիմա խոսում եք մի քանի միլիոնի մասին, ու եթե այդ բացահայտումներն այդ մեծ թվերի մեջ շատ չնչին տոկոս են կազմում, ապա պետք է հասկանալ՝ որքան լավ է եղել վիճակը, որ ընդամենը այդքան փոքրիկ բացահայտումներից եք խոսում»:

Հետաքրքիր դրվագ է արձանագրվել զոհերի թվի հարցի ժամանակ․ Արեն Մկրտչյանը փորձել է ճշտել` Ադրբեջանն արդյոք հասե՞լ է իր քաղաքական նպատակներին, եւ իրականում ինչքան զոհ է եղել: Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ինձ չեք հավատում, գոնե ձեր վարչապետին հավատացեք, նա իր ասուլիսում նշել է թվերը, ասել է, որ Ադրբեջանի կողմից 1000-ից ավել զոհ է եղել»:

Ինչ վերաբերում է 800 կամ 400 հեկտար հողի կորստին, Սարգսյանն ասել է` ֆիլմի ռեժիսուրային վերաբերող հարցեր մի տվեք. ես տարբեր հաշվարկների մեթոդաբանությունը հաշվի առնելով եմ սկզբում մեծ թիվ նշել, որ հետագայում շահարկման թեմա չդառնա` իրականում 400 է: Քննարկման ընթացքում փոխադարձ հարցուպատասխանի արդյունքում Արեն Մկրտչյանը հարցրել է, թե ինչու է հետախուզությունը թերացել։ Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքել է` հետախուզության համար պատասխանատուին դուք շատ բարձր եք գնահատել` մի քանի անգամ բարձր պաշտոնի եք նշանակել, ես իրեն թերացման համար աշխատանքից ազատել էի»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ