16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սկանդալ և անգործություն՝ Ցեղասպանության տաելիցի նախօրեին. «Հրապարակ»

«Կրթության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ սկանդալային իրավիճակ է տիրում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։

Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։

Թե ինչու է տարելիցի հենց նախօրեին ՀՀ վարչապետը նման հանձնարարական տվել, ԿԳՄՍ-ում չգիտեն։ Մեր ձեռքի տակ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրությունը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանին։

Նշենք նաեւ, որ այս տարի ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության տարելիցի որևէ միջոցառում չեն ծրագրել, անգամ հանձնաժողով չեն ձևավորել։ Այդ հանձնաժողովը, ըստ ավանդույթի, կազմավորվում էր տարելիցից ամիսներ առաջ և այս տարվա անգործությունը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի համավարակի հետ, քանի որ հանձնաժողովը դեռ հունվար-փետրվարին պետք է սկսած լիներ իր աշխատանքները»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ