31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախկինները ո՞նց կարող են ճիշտ խորհուրդ տալ. գործադիրում վրդովված են․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ծանր հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը միջոցառումների մի քանի փաթեթ է մշակել, որոնց շնորհիվ փորձում է մեղմել տնտեսվարողներին ու բնակչությանը հասցվող վնասները։ Սակայն ընդունված փաթեթներն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ պարզ ու միանշանակ չէ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ ծրագրերի կնքահայրն առաջին հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որը փորձում է ամեն գնով աջակցել բանկային համակարգին այս ոլորտում ամեն կերպ գումարներ ներարկելու միջոցով: Ըստ այդմ, Գրիգորյանի ջանքերն ամբողջովին ուղղված են վարկային փաթեթներով տնտեսության անկումը կանխելուն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս քայլերն ու մշակած մարտավարական հնարքներն այդքան էլ դուր չեն եկել կառավարության տնտեսական բլոկի այլ ներկայացուցիչներին։ Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, այս առիթով Նիկոլ Փաշինյանի մոտ իր դժգոհությունն է հայտնել նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հորդորելով որոշակի վերանայումներ անել տնտեսական կոլապսից խուսափելու համար։

Ի դեպ, հավելենք, որ մասնագետների բնորոշմամբ, այդ փաթեթներից տնտեսվարողները չեն կարողանում լիարժեք օգտվել, քանի որ քչերն են համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին։

Թերթին տեղեկություններ են հասել նաեւ, որ կան ոլորտի որոշ պրոֆեսիոնալներ, ովքեր տեղյակ են համաշխարհային փորձից, գործիքակազմից եւ փորձում են օգնել կառավարությանը, աջակցել:

Սակայն, չնայած հայտարարություններին, թե իշխանությունները պատրաստ են լսել բոլոր կարծիքները, կառավարությունը, կարծես թե, այդքան էլ հակված չէ քննարկումների մեջ մտնել, որոնք կարող են հավելյալ քայլերի պատճառ դառնալ։

Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործում հատկապես ակտիվ են նախկին իշխանությունների տնտեսական «գիգանտները». թերթի աղբյուրը փաստում է, որ կառավարությունում նրանց հանդեպ լուրջ վերապահումներ կան։

Գործող կառավարության առանցքային դեմքերից մեկն էլ, ըստ մեր աղբյուրի, օրերս ԱԺ-ում մի նեղ քննարկման ժամանակ վրդովվել է՝ ասելով. «Ախր, ո՞նց կարան նախկինները մեզ ճիշտ խորհուրդներ տալ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ