06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը մի երկիր է, որտեղ գեթ մեկ արմատական փոփոխություն չիրականացրած իշխանությանն ասում են հեղափոխական

Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանը մի երկիր է, որտեղ.
152 կմ ճանապարհը երկու ժամում անցնող գնացքը կոչվում է՝ արագընթաց;
գեթ մեկ արմատական փոփոխություն չիրականացրած իշխանությունը՝ հեղափոխական;
այլևս գոյություն չունեցող սահմանադրական մեկ նորմի չեղարկման փորձը՝ սահմանադրական փոփոխություններ;
Հայաստանը մի երկիր է, որտեղ հներին են մերժում՝ հների դռները չոքածներին իշխանության բերելու համար:
Հայաստանը շատ հին մշակութային, քրիստոնեական երկիր է, բայց <կիսաբաց լուսամուտները> յութուբում մոտ 1000 անգամ ավել դիտում են ունենում, քան՝ Հենրիկ Հովհաննիսյանի՝ Նարեկացու մասին դասախոսությունը:
Հայաստանը ղեկավարում է մեկը, ով հայ սպային գլխատածին հերոսացնող մեկի հետ ֆլիրտ է անում, նախագահ-ով է դիմում, կիրթ է անվանում, իսկ սեփական երկրի նախագաներին՝ առհամարում է, հեգնում է ու բանտարկում:
Հայաստանը մի երկիր է, որտեղ նման տականքը դեռ իշխանություն ունի, որտեղ նման այլասերվածին դեր հավատացողներ կան:
Հայաստանը՝ պարադոքսների պետություն է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ