17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Չեղարկեք ձեր ֆեյք հանրաքվեն ու պետության բոլոր միջոցները դրեք սպասվող համաճարակի դեմ պայքարում. Փաշինյանի և իր տիկնոջ թեստը բացասական պատասխան է տվել,որի համար ուրախ եմ. Շարմազանով

Երբ օրեր առաջ կոչ էի անում լրջանալ ու պատրաստվել կորոնավիրուսի ներթափանցմանն ու նավթի գների ռեկորդային անկման բացասական հետևանքներին՝ Փաշինյանն ու իր կառավարման անդամները շարունակաբար արհամարում էին այդ կոչերը։

Եվրոպայում ֆուտբոլի առաջնություններ էին դադարեցվում ու մի շարք երկրներ անցնում էին կարանտին համակարգի,մեր իշխանությունները ժողովրդին հանրահավաքների էին հրավիրում։

Այսօր արդեն ունենք այն ինչ ունենք՝ կորոնավիրուսով վարակվածներ և անլուրջ կառավարիչներ։

Չեղարկեք ձեր ֆեյք հանրաքվեն ու պետության բոլոր միջոցները դրեք սպասվող համաճարակի դեմ պայքարում։
Բավական է մտածեք միայն ձեր նեղ շահերի մասին։

Հ.Գ.Այս ամենի մեջ մի դրական լուր կա։ Փաշինյանի և իր տիկնոջ թեստը բացասական պատասխան է տվել,որի համար ուրախ եմ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ