24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Փողոցներից ու միտինգներից տուն գնացեք, մտեք ձեր տները, մաքրվեք, էս ի՞նչ եք անում, աշխարհը զգուշացնում է, ահազանգում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։ Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր պետություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:

«ԱՀԿ-ն կարծում է, որ ներկայիս բռնկումը պանդեմիա է: Մոտ օրերս մենք ակնկալում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով վարակման, մահվան դեպքերի թիվը կաճի… Մենք եզրակացության ենք եկել, որ COVID-19 կորոնավիրուսը վերածվել է պանդեմիայի»,- ասել է այս կազմակերպության ղեկավարը։

Աո՜ւ, իսկ մեր երկրում կա՞ կառավարություն, թե բոլորդ հպարտ թմբիրի մեջ եք․․․ Վատ չէր լինի, մի քիչ համակարգված աշխատեք, պա՞նիկա, կուզեք անունը դրեք պանիկա, բայց քայլեր արեք, փակեք դպրոց, մանկապարտեզ, համալսարան, փակեք, երբ ամբողջ աշխարհն է փակվում, դուք դարձյալ հայավարի բացվում եք, բացվում եք, որ ի՞նչ անեք, ամոթ է, մի քիչ գրագետ աշխատեք․․․։

Որպես ՀՀ սթափ քաղքացի դիմում եմ բոլորիդ՝ ՀՀ կառավարություն, առողջապահության նախարար, արտակարգ իրավիճակների նախարար, կրթության նախարար, պաշտպանության նախարար, բոլորդ, ուշքի եկեք, աշխարհը իրար է խառնվել, աշխարհը միջոցներ է կիրառում, զգուշացնում է, ահազանգում, իսկ Հայաստանում կարծես էշի ականջում ննջել եք, լրջացեք։

Փողոցներից ու միտինգներից տուն գնացեք, մտեք ձեր տները, մաքրվեք, էս ի՞նչ եք անում, աշխարհը զգուշացնում է, ահազանգում, իսկ դուք մեր ժողովրդին էս ի՞նչ փորձության եք տանում…

Էդ մարդուն ասեք, թող դադարեցնի բոլոր հանրահավաքները։ Քարոզում ես, որ ինչ լինի, մարդկանց առողջո՞ւթյան եւ անվտանգո՞ւթյան հաշվին, հետո, ավերականերին ես կառավարելու։

Հա, սուր եմ ասում, դաժան եմ ասում, բայց դուք ուղիղ եւ սոլիդ խոսքը չեք հասկանում․․․Ամբողջ աշխարհը փաակվում է, մենք հայավարի բացվում ենք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ