14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սխալ եմ թույլ տվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակից

Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանցի Մեխակի հետ կատարված միջադեպին։

«Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ եմ թույլ տվել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանոքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել ու ասել, որ, «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ» », – ասաց Փաշինյանը։

Նա իր այս երկու սխալի համար և Մեխակից, և ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեց։

«Մենք կարող ենք սխալվել, բայց մենք նենգ ու անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի, համոզված եմ, որ Մեխակն ու նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում ու հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն», – ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն, իրականում, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ