Այ մարդ, 2 տարի անցել է, ոչ մի բան չկարողացաք անել, մարդիկ համատարած դժգոհ են. ինչքա՞ն կարելի է՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան /տեսանյութ/
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ քարոզարշավի ընթացքին ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Նրա խոսքով՝ Սյունիքում մեկնարկածիշխանության քարոզարշավը ոչնչով չի տարբերվում 2 տարի առաջ տեղի ունեցածից.
«Պլաստինկան չի փոխվել, 2 տարի է պլաստինկան նույնն է մնացել՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, նախկիններ, լավ ինչքա՞ն կարելի է: Այս երկրում լուծելու խնդիր չկա՞: Մարդիկ համատարած դժգոհ են, 2 տարում չկարողացաք ոչինչ անել, ձեր կառավարման կեսն արդեն անցավ, որեւէ բան չփոխվեց»,-նշեց Վահան Բաբայանը՝ հավելելով, թե մարդկանց կարելի է խաբել 1, 2 տարի, բայց ոչ՝ 5 տարի:
Մանրամասները՝ տեսանյութում: