07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են, Հայաստանում իշխանությունն ինքն է կոչ անում ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր…. և վարակվել ու վարակել

Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։ Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։

Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստանում վարչապետը արձակուրդ է գնում, նախարարներին հետևը գցած միտինգներ անում։

Ամբողջ աշխարհում իշխանությունները փորձում են առողջապահական և տնտեսակաան աղետի շեմին համախմբել հասարակությունները, Հայաստանում վարչապետի գլխավորությամբ իշխանությունը միտումնավոր պառակտում է, թշնամանքի նոր ալիք տարածում։

Ամբողջ աշխարհում իշխանությունները չեղարկում են մարդկանց հոծ խմբեր նախատեսող միջոցառումները՝ ընդհուպ մինչև հարսանիքները: Դատարկ են մարզադաշտերի տրիբունաներ, համերգասրահներ, սրճարանները և այլն: Հայաստանում իշխանությունն ինքն է կոչ անում ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր…. և վարակվել ու վարակել։

Ինչպես են քանդվում պետությունները։ Տարբեր մեխանիզմներով, բայց հիմքում սովորաբար սեփական անխելքությունն է։ Հասարակության և վերնախավերի թերզարգացվածության համապատկերին իշխանության եկած պատահական անձիք և պատահական շրջանակաները կարող են մեծ ավերածությունների պատճառ անձինք դառնալ։ Ամենայն հավանականությամբ, ապրիլի 5-ի հանրաքվեն մեր ազգային թեսթի օրն է։ Արդյոք, մենք պետություն ունենալու ունակ ժողովուրդ ենք, թե լայվի ազդեցության տակ պետական ինքնասպանության գնացող։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ