06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ 

Հիշեցնենք՝ մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան վերջինիս կալանավորելու համար։ Նշենք, որ ՀՔԾ-ն անցած տարի Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել:

Գործարարը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: 

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ