23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը

Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշախանությունների տարբեր օղակների համար: Միակ թեզը, որ այդ օրերին փորձեցին շրջանառել նրանք այն էր, որ «Սերժ Սարգսյանը չի վերադառնա արտասահմանյան այցից և կխուսափի իրեն վերագրվող քրեական պատասխանատվությունից»:

Այս թեզը սակայն թիթեռի կյանք ունեցավ, քանզի նախատեսված ժամկետներում մեր պատվիրակությունը վերադարձավ Բրյուսելից, ինչը իշխանական պրիմիտիվ քարոզիչները փորձեցին ներկայացնել «Հահնրապետականները վերադառնում են» երկիմաստ, բայց անհեթեթ դատարկախոսությամբ:

Իշխանություններն ուենցան բականաչափ խելք վերջիվերջո չխոչընդտոել Սարգսյանի այցը Բրյուսել մի պարզ պատճառով, որը հայտնի դարձավ երեկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից՝ Նիկոլ Փաշինանն ինքն էր պատրաստվում մեկնել Բրյուսել Սերժ Սարգսյանից 3 օր հետո: Ակնհայտ է, որ այս դեպքում նա ոչ մի կերպ չէր կարող եվրոպացի գործընկերների մոտ հիմնավորել, թե ինչու է օրեր առաջ խոչընդոտել ընդդիմության առաջնորդներից մեկի այցը Բրյուսել: 

Փաշինյանի այսօրվա այցը հատկանշական է մի քանի պատճառներով:

1. Այցը չունի հստակ միջպետական բովանդակություն, որևէ նոր բան չի բանակցվելու, չի ստորագրվելու, չի առաջանալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ:

2. Հետևաբար ակնհայտ է, որ այցի միակ նպատակը փորձել փարատել ԵՄ անհանգստությունները կապված գալիք հակասահմանադրական հանրաքվեի հետ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության բացակայությունը ոչ մի կերպ հիմնավորել և բացատրել չի ստացվում: Ներքին քարոզչությամբ այս հանգամանքը սվաղելու թեզերը դրսում պարզապես չեն կարող աշխատել:

3. Առանձին վերլուծության առարկա է Նիկոլ Փաշինյանի հայտը հանդիպելու ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ:

Ամփոփելով ասենք, որ Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը:

Սակայն այսօր «հպարտ քաղաքացու անձնագիր» և ծաղիկ բաժանելով նա իր գործերը առաջ գցել չի կարող: Այնտեղ պրիմիտիվ քարոզիչի կերպարը չի աշխատելու: Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:     

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ