05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս քայլով ԱՄՆ ցույց է տալիս իր վերաբերմունքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հրատապության հարցում

Նկարում Լյուսի Քոչարյանը պարգևատրվում է Մելանիա Թրամփի և Պոմպեոյի կողմից։ Գիտե՞ք ինչի համար՝ խիզախության։ Խիզախությունն էլ կայանում էր դրանում, որ նա իր էջում տեղադրել էր կանանց հանդեպ բռնության մասին տարբեր իր ասելով ստացված նամակներ։

Մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ոստիկանությունը այդպես էլ չհայտնաբերեց այդ նամակներում նշված անձանց որպեսզի հարուցվեն քրեական գործեր, դրանով փաստելով, որ նշված նամակները ուղղակի հորինվածքներ են։ Փաստորեն այս մարդուն պարգևատրում են սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ինչու՞. Այս քայլով ԱՄՆ ցույց է տալի իր վերաբերմունքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հրատապության հարցում և իհարկե ի դեմս Լյուսիի կերտում է Հայաստանում այդ կոնվենցիայի վավերացումով զբաղվող հանրային դեմք։

Լուրեր են պտտվում նաև, որ Լյուսին զբաղվում է տարբեր արատներ ունեցող երեխաներով, ինչը ինձ շատ զարմացրեց։ Բայց այս պահին չեմ ասի թե ինչու։ Հավատացեք շատ շուտով նոր բաներ կիմանաք այս կնոջ մասին և փափուկ ասած շատ կզարմանաք։ Էլ չեմ էլ ասում, որ նա ԱՄՆ-ում հանդիպելու է նաև ադրբեջանի նույնատիպ հորինված պատմություններ գրողի հետ։

Կարծես թե պետք է հպարտանանք, որ մեր քաղաքացին արժանացել է նման բարձր պարգևի, բայց ինձ մոտ չի ստացվում։ Ինձ մոտ հաստատ չի ստացվի նաև պարծենալ Մել ֆիլմի որևէ բեմում հաղթանակ տանելու կապակցությամբ։

Արա Վարդանյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ