Ոստիկանությունը զբաղված է տեսանյութեր անելով, վարչապետն էլ դրանք դնում է իր պատին: Ոստիկանության գազանության հետեւանքով մանկահասակ երեխան չի խոսում. փաստաբաններ
«Ոստիկանությունը զբաղված է տեսանյութեր անելով, դրանք վարչապետին տրամադրելով, վարչապետն էլ դրանք դնում է իր պատին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» փաստաբան Լուսինե Սահակյանը, հավելելով, թե բառերով հնարավոր չէ ներկայացնել այն գազանությունը, որ տեղի է ունեցել գիշերը: Արդյունքում 5 տարեկան մանկահասակ դադարել է խոսել:
«Մեր պրակտիկայում առաջին անգամն էր, երբ ոստիկանները գտնվում էին մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում եւ որեւէ իրավական հիմք չներկայացրեցին`իրենց գտնվելու պատճառի վերաբերյալ»,-նկատեց փաստաբան Երվանդ Վարոսյանը, հավելելով, որ ասֆալտի հայտնի օպերացիաները ցուցամոլություն է:Նրա խոսքով՝ Երեւանում վերջին ամիսներին հաճախակի հնչում են կրակոցներ, դեպքեր են տեղի ունենում, այդ թվում՝ սպասնություն, մինչդեռ ոստիկանությունը որեւէ դեպք չի բացահայտել: «Լսե՞լ եք արդյոք, որեւէ հաղորդագրություն որ բացահայտվել դրանցից որեւէ մեկը, ասֆալտին են փռվել մասնակիցներից մեկը»:
Կոնկրետ հանցագործների ակնհայտ հովանավորչություն է իրականացվում, հայտարարեցին փաստաբանները` նշելով, որ օպերացիայի ընթացքում կորել է ոսկե շղթա խաչով, անգամ կիսադատարկ օծանելիք են տարել: