06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գուցե ձեր հարազատներն են կաթից թրիքը հանել ու ձեզ հրամցրել. գյուղացու կյանքում ոչինչ չի փոխվել. ֆերմեր

Նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը ահազանգում է, գյուղերը դատարկվում են, գյուղացիները հուսալքված են, որովհետև կառավարության որևէ անդամ երբևէ չի փորձել գյուղացու կողքին կանգնել և այս պահին էլ չկա խոսակցություն գյուղացուն օգնելու մասին:

«Վարչապետը վերջերս անդրադարձավ գյուղատնտեսությանը և ասաց, որ մեր պանիրը մրցունակ չէ, որովհտև այդ գյուղացու կթած կովը թրիքոտ է: Դրանից հետո ՍԱՊԾ պետը ցինիկորեն հայտարարեց, որ անցել են ժամանակները, երբ գյուղացին կովը կթում է և թրիքը ընկնում է դույլի մեջ: Գյուղացու հասցեին այսպիսի ցինիկ հայտարարությունները բերում են քաղաքական խոր ճգնաժամի: Գուցե ձեր առօրյայում և ձեր կենցաղում էդպես ա եղել, ձեր հարազատները դույլի կաթից թրիքը հանել ու ձեզ հրամցրել են, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ամբողջ գյուղի անունից խոսեք»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տիգրան  Եղոյանը և հավելեց՝ գյուղացու կյանքում ոչինչ չի փոխվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ