24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկու տարի լինելով իշխանության ղեկին և տիրապետելով միապետական լիազորությունների՝ Փաշինյանն այդպես էլ չդարձավ իշխանություն, մնաց բողոքող ընդդիմադիր գործիչ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրերին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլը լավն է, կադրերը՝ վատը։
Այս թեզը շրջանառության մեջ են դնում իշխանական քարոզիչներին ու ֆեյքային ՊՈԱԿ-ները՝ քաջ գիտակցելով որ ամբողջ իշխանությունը հիմնված է Նիկոլ Փաշինյանի վրա և իշխանությունը փրկելու համար պետք է ստորացնել, քավության նոխազ դարձնել, ապա և զոհաբերել իշխանության մնացած ներկայացոիչցներին։

Ինչպես կասեր դասականը, իյա, իրո՞ք։ Այդ որտե՞ղ կամ ինչո՞վ է արտահայտվել Փաշինյանի առավելությունը, օրինակ, Դավիթ Տոնոյանի, կամ Ատոմ Ջանջուղազյանի նկատմամբ։

Ենթադրենք թե դա իրոք այդպես է և անհրաժեշտ է իրոք փոխել Փաշինյանի շուրջը հավաքված և նրա բացարձակ հեղինակությանը վնասող կադրերին՝ համալրելով պետական կառավարման համակարգը պրոֆեսիոնալ և բանիմաց կադրերով։ Չեմ ցանկանում քննարկել այն խնդիրը, որ շատ քիչ պրոֆեսիոնալներ կհամաձայնվեն մաս կազմել այս իշխանությանը և ստանձնել նրա գործողությունների պատասխանատվությունը։

Հիմա հարց. հնարավո՞ր է արդյոք փոխելով իշխանության կադրերին շտկել իրավիճակն ու փրկել «շարքային Ռայանին», կամ որ նույնն է՝ հեղափոխությունը։

Օրինակ, գտնել աշխարհի լավագույն կառավարիչներին ու ստրատեգներին, և հավաքել նրանց Փաշինյանի շուրջ և հանձնարարել նրանց օգնել «ժողովրդի սրտի վարչապետին» իրականացնել իր երկնային առաքելությունը. փրկել «ժողովրդին»։

Դա մոտավորապես նույնն է, թե ձեռք բերես Pentium 22 համակարգիչ, այն ծրագրավորես Windows 6 օպերացիոն համակարգով և դիմացը նստեցնես համակարգչային միջակ գիտելիքներ ունեցող մասնագետի։ Երևի արդեն պատկերացնում եք արդյունքը։

Ներկայացնեմ մեկ այլ օրինակ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գերհզոր շարժիչով արագընթաց մեքենայի ղեկին նստում է մի մարդ, ով իր կյանքում երբեք մեքենա չի վարել, չունի տարրական պատկերացնում մեքենայի կառուցվածքի և առանձնահատկությունների մասին։ Այս մարդը, իր ողջ կյանքում, երթևեկելի է միայն երթուղային տաքսիով, օրնիբուն հայհոյել է մեքենան և նրա վարորդին, բողոքել և զրպարտել է իրեն շրջապատող մարդկանց։ Երբեք չի առաջարկել փոխել ինչ որ դետալ, կամ չի մտածել նոր երթուղի առաջարկելու մասին, այլ միայն զրպարտել է, զազրախոսել, հայհոյել ու վիրավորել։

Որքան էլ որ մեքենան լավը լինի, միևնույնն է, այն չի կարող արտադրել այն հզորությունը, որ թաքնված է մեքենայի շարժիչի մեջ, քանի որ վարորդը ուղղակի կապ չունի այդ մեքենայի հետ։

Նրանից հիմա փորձում են դարձնել Formula 1-ի վարորդ, ինչը նախ հնարավոր չէ, իսկ երկրորդն էլ, եթե նույնիսկ հաջողվի նստեցնել այդ հզոր մեքենայի ղեկին, կամ իրեն կվնասի, կամ էլ վտանգ կներկայացնի շրջապատի համար։

Հավաստիացնում եմ, որ ոչինչ չի ստացվի, քանի որ Նիկոլ Փաշինյանից պետական գործիչ և պետության ղեկավար թխել ուղղակի հնարավոր չէ։ Երկու տարի գտնվելով իշխանության ղեկին և տիրապետելով գրեթէ միապետական լիազորությունների, նա այդպես էլ չդարձավ իշխանություն, այլ մնաց նույն բողոքող, դժգոհ և զազրախոս ընդդիմադիր գործիչը։

Եվ այլևս չի կարող փոխվել։

Նիկոլ Փաշինյանից պետական գործիչ, պետության ղեկավար թխել ուղղակի հնարավոր չէ։ Երկու տարի գտնվելով իշխանության ղեկին և տիրապետելով գրեթէ միապետական լիազորությունների, նա այդպես էլ չդարձավ իշխանություն, այլ մնաց նույն բողոքող, դժգոհ և զազրախոս ընդդիմադիր գործիչը»։

ԼՐԱՀՈՍ
13:01 • 04/03
«Բոլոր հայի վաստակներն ու այլազգիները թող չքվեն մեր երկրից». թուրք հաղորդավար
12:57 • 04/03
Նովոսիբիրսկում հայ գործարարի սպանության գործը փոխանցվել է դատարան
youtube subscribe

12:56 • 04/03
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ
12:49 • 04/03
Տասնամյակներ շարունակ, խոսելով ՀՀ-ում տեղ գտած խորքային խնդիրների մասին, առաջին եռյակում նշվել է կոռումպացված դատական համակարգի գոյությունը. Հայկ Կոնջորյան
12:47 • 04/03
ՀՀ գլխավոր դատախազը դատարաններում քննվող գործերի անհարկի ձգձգումների խնդրով դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին
12:43 • 04/03
Դատավորները դատական նիստերն անիմաստ հետաձգելով ստեղծել են ՀՀ-ում դատական գործը ձգձգելու ծառայություն. Սուրեն Գրիգորյան
12:40 • 04/03
ԶՈւ-ում փողոցային բարքերը ողբերգության պատճառ են դառնում, իսկ «էլիտար» զորամասում հայտնվելու հանգամանքները ստուգվում են, ՊՆ-ին էլ առաջարկվել է վիճակահանությունը կազմակերպել միայն ՀՀ-ում. ՀՀ զինդատախազ
12:34 • 04/03
Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի դիմաց․ պահանջում են թույլ տալ կայանել Հանրապետության հրապարակում․ ուղիղ
12:34 • 04/03
«Նրանք 5 լեզու գիտեն». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես են երեխաները հայերեն կարդում (տեսանյութ)
12:26 • 04/03
Դատական համակարգի մաքրությունը մեզնից ավելի շատ երազում են հենց լավ դատավորները. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
12:25 • 04/03
Դատական համակարգը պետք է ինքնամաքրվի, դատական համակարգի սաբոտաժի ողնաշարը պետք է իսպառ կոտրվի. Վաղարշակ Հակոբյան
12:20 • 04/03
Երկու տարի լինելով իշխանության ղեկին և տիրապետելով միապետական լիազորությունների՝

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ