23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրանք ունեն մեկ հիմնական նպատակ՝ կազմաքանդել երկիրը. Նարեկ Մալյանը «սորոսականների» թեմայով ելույթ է ունեցել Քիշնևում (տեսանյութ)

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Քիշնևում ելույթ է ունեցել միլիարդատեր Ջորջ Սորոսի գործակալական ցանցի գործունեության բացասական հետևանքների թեմայով:

Նա նշել է, որ Քիշնևում գտնվելու մի քանի օրերի ընթացքում պարզել է, որ Սորոսի գործակալական ցանցի գործունեության հետևանքով թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում ստեղծվել է միանման իրավիճակ, սակայն ըստ Մալյանի՝ Մոլդովան դեռևս հնարավորություն ունի այնքան խորը չխրվել այն փոսի մեջ, որն ընկել է Հայաստանը:

Նարեկ Մալյանը խոսել է նաև «սորոսականների կողմից իշխանությունը զավթելու» երևույթի մասին՝ ընդգծելով, որ Սորոսի գործակալները գումարի դիմաց զբաղվում են հանրության պառակտմամբ, ատելության քարոզով, մարդասպանների և հանցագործների հերոսացմամբ, ահաբեկիչների բացեիբաց ֆինանսավորմամբ, իրենց լրատվամիջոցներում այդ մարդկանց հերոսացմամբ: Այս ասելով՝ Մալյանը նկատի է ունեցել 2016թ. ՊՊԾ գնդի գրավումը:

Մալյանի խոսքով՝ ահաբեկիչներն այդ ամենը ներկայացրել են որպես հայրենասիրության դրսևում և Սորոսի վարձկաններն արդեն երեք տարի փորձում են հանրությանը համոզել, որ այդ ահաբեկիչները հայրենասիրական մղումներով են առաջնորդվել: 

Մալյանն իր ելույթում անդրադարձել է նաև Սորոսի գործակալների կողմից իրականացվող մի շարք այլ բացասական երևույթների, այն  է՝ բանակի բարոյազրկում, ԼԳԲՏ հանրության նկատմամ սիրո և հանդուրժողականության քարոզ, Հայ առաքելական եկեղեցու վարկաբեկման ուղղությամբ սկսված արշավ:

Նա խոսել է նաև Transparency International իրավապաշտպան կազմակերպության վերջերս հրապարակված զեկույցին, ըստ որի՝ հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանում ամենակառումպացված կառույցն է: Մալյանը նման հրապարակումը լկտիություն է որակել՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են իրենց սոցհարցումն անցկացնել պարզելու՝ իրականում որն է երկրում ամենակոռումպացված կառույցը:

Հասարական գործիչը հավելել է, որ սորոսականները երկու տարի առաջ Հայաստանում զավթել են գործադիր իշխանությունը, մի քանի ամիս անց գրավել են նաև օրենսդիր իշխանությունը՝ գործի դնելով սորոսականներին, գրանտներ ստացողներին:

«Ստացվում է, որ Սորոսը Հայաստանի խորհրդարանում բավական հզոր խմբակցություն ունի»,-արձանագրել է Մալյանը՝ ընդգծելով, որ օտարերկրյա լրտեսական ցանցի անդամները, որոնք ներկայանալով որպես ժողովրդավարության առաջամարտիկներ, բոլոր երկրներում գործում են նույն մեթոդաբանությամբ և ունեն մեկ հիմնական նպատակ՝ կազմաքանդել երկիրը:

Մալյանի խոսքով՝ սորոսականները Հայաստանում  այժմ ցանկանում են գրավել արդարադատական համակարգը: Նա անդրադարձել է  նաև ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեին՝ հայտարարելով, որ այն չպետք է կայանա, քանի որ հետապնդում է մի նպատակ. աշխատանքից հեռացնել Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Մալյանը պատմել է նաև, որ սորոսականները փակ հանդիպումներին որոշել են նշանառության տակ առնել երկրի իրավապահ համակարգը: Նա, դիմելով Մոլդովայի ազգային անվտանգության ծառայությանը, կոչ է արել թույլ չտալ սորոսականների ներթփանցումն այդ համակարգ:

«Նրանց ծրագիրը պետությունների փլուզումն է, ինչում կարող եք համոզվել՝ ուսումնասիրելով Սորոսի բազմաթիվ աշխատությունները»,-ասել է նա:

Իր խոսքում Մալյանը նաև հայտարարել է, որ սորոսականները գրավել են կրթական համակարգը, պահանջում են ուսումնական ծրագրերից հեռացնել հայագիտական առարկաները, ամեն ինչ անում են բանակի սպայական կազմի պատվազրկման, բանակի ողնաշարի թուլացման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ