24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե պետությունը ընդուներ «Մաքսհուրի» առաջարկը և ավելի էժան դիզվառելիք գներ, ծրագիրը միանշանակ կտապալեր, դա իրատեսական չէր. Ամրամ Մակինյան

Դատարանի որոշմանը ծանոթ չեմ, պետք է ծանոթանամ ու նոր կարիծք հայտնեմ, այս պահին բոլորս գիտնեք՝ մեր միջնորդությունը չի ընդունվել, մենք մեր պնդմանն ենք մնում, որ գործով դատախազն անաչառ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից գործով դատախազի բացարկի միջնորդությունը չբավարարելուն:

 

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, մենք խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ, և  բարձրացրեցինք այդ հարցերը, դատավարական համապատասխան փուլերում, եթե անհրաժեշտություն լինի, դրան կարող ենք անդրադառնալ»,- ասաց նա:

Մակինյանը կրկին անդրադարձավ դատախազի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել միայն նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա:

«Դատախազն իրավունք ունի այդպիսի դիրքորոշումներ հայտնել, քանի որ գործով մեղադրողն է, ես չեմ տա անուններ, ասել եմ, որ գործում չկան ապացույցներ: Գործում շատ լուրջ խնդիրներ կան»,- ասաց նա:

Մակինյանը նշեց, որ գաղտնիք է բացահայտում. «Ես հարցում եմ կատարել ՀՀ վիճակագրական ծառայություն, հարցրել եմ՝ կարող եք ասել՝ 2013-ին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը, և՛ մեծածախի, և՛ մանրածախի դեպքում: Մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել 465-467 դրամ՝ ըստ եռամսյակների: Մեծածախն այս դեպքում բավականին բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում, ստանում բենզալցակայանից, այլ տանում, հասցնում են իր տուն՝ Նոյեմբերյանի իքս համայնք, Շիրակի իգրեկ համայնք: Այսինքն՝ դրանից գինն ավելի է բարձրանում: Երբ մենք ասում ենք՝ այստեղ պետք են մասնագիտական հաշվարկներ, սրա համար ենք ասում»,- ասաց նա:

Նա նշեց, որ ասել է՝ փակագծերը կամաց-կամաց բացելու է. «Հայտարարում եմ՝ 2013 թվականին դիզելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան 457-460 դրամ: Ուզում եմ ասել, որ «Մաքսհուր»-ի կողմից առաջարկվել է մի գին, որը չէր կարող իրականացվել, մատակարարվել, իրատեսական գին չի առաջարկվել: Եթե մի կազմակերպություն էլ առաջարկեր 300 դրամով, այս մեղադրանքը պետք է լիներ, որ առաջարկվել է 300 դրամով, տրվել է 350 դրամի՞: Չէ որ առաջարկը պետք է լինի իրատեսական: Դա պետության խնդիրն է»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ եթե ավելի էժան գնով պետությունը փորձեր վառելիքը գնել, հնարավոր է ձախողե՞ր այդ ծրագիրը. «Չէր ձախողի, միանշանակ կտապալեր, որովհետև դա իրատեսական չէ: Այստեղ անհրաժեշտ է քրգործով տնտեսական հաշվարկներ կատարել»,- ընդգծեց նա:

Նա ասաց, որ վիճակագրական ծառայությունից ստացված տեղեկություններն ուղարկել է քննիչին և ասել, որ դա գործի համար կարևոր նշանակություն ունի, և միջնորդել է ապացույց ճանաչել և կցել գործին, քննիչը մեզ մերժել է, քանի որ իր կարծիքով նշանակություն չունի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ