Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան
««Այո»-ի շտաբն առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ է սկսելու, և ես անձամբ էլ ակտիվ քարոզչական հանդիպումներ եմ անցկացնելու Հայաստանի բոլոր քաղաքներում: Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, դա մեր հույսն է, և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց անկախ արդյունքներից՝ հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ քաղաքացին:
Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ընդգծելով.
«Հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, մրցունակ, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների: Այս ճանապարհը, որն անցնում ենք, ինստիտուտների կայացման ճանապարհ է: ՀՀ-ում չի կարող լինել որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին, իսկ գործող Սահմանադրական դատարանը, ըստ նրա, որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության անվստահությունը»: