05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծեծելով սպանել են 55-ամյա ազատամարտիկին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, “Հարսնաքարի” ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երեւանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրեւ “Ձի Վարդան”։

Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու “վերեւների” ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում:

Երեկ խմբագրություն այցելած սեւազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի եւ այլ մարտարվեստների չեմպիոններ են եւ այժմ Նոր Նորքի “ԷԼԼԱ” գիշերային ակումբում “ախրաննիկ” են աշխատում: Նրանց “կռիշան” դատախազներ են:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ