01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու  համար:
 
Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանում, Արցախում և արտերկրում բնակվողմեր այն բազմահազար  հայրենակիցներին, ովքեր իրենց հեռախոսազանգերով, գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը և անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին:
 
Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում  հաղթանակն այլընտրանք չունի, և այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման: 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ